Լեհերը ծեծի են ենթարկել ուկրաինացի փախստականներին՝ նրանցից պահանջելով վերադառնալ հայրենիք
Լեհական Լյուբլինում ծեծի է ենթարկվել ուկրաինացի փախստականների ընտանիքը, այդ լուրը «փոթորիկ» է առաջացրել նրանց հայրենակիցների շրջանում: Այդ մասին լեհական Dziennik Wschodni թերթի հրապարակած հոդվածին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ ավտոբուսի կանգառում, երբ Օքսանա անունով փախստականը, նրա 27-ամյա հղի դուստրն ու 13-ամյա որդին վերադառնում էին զբոսանքից։ Տուժողի խոսքով՝ իրենց մոտեցել են երկու տղամարդ և ծխախոտ խնդրել։ «Մեզնից ոչ ոք չի ծխում: Նրանց դուստրն է նրանց ասել այդ մասին: Նա խոսում է լեհերեն, բայց ուկրաինական առոգանությամբ: Լսելով դա՝ նրանք ագրեսիվ են դարձել»,-ասել է Օքսանան՝ հավելելով, որ հայհոյանքն ուղեկցվել է անպարկեշտ բառերով և հայրենիք վերադառնալու պահանջով:
Երբ անչափահաս որդին ցանկացել է ոստիկանություն զանգահարել, ագրեսիվ տղամարդիկ փորձել են խլել հեռախոսը, տապալել գետնին ու հարվածել նրա գլխին, ծեծի են ենթարկվել նաև այն կանայք, ովքեր փորձել են պաշտպանել երեխային։
«Մի քանի հոգի տեսան դա: Ես օգնություն խնդրեցի, բայց ոչ ոք չպատասխանեց: Նույնիսկ տղամարդիկ պարզապես դիտում էին»,-դժգոհեց Օքսանան: Արդյունքում ամբողջ ընտանիքը հայտնվել է հիվանդանոցում, դեռահասի մոտ մատի կոտրվածք է ախտորոշվել: Տուժածները կարծում են, որ հարձակումը տեղի է ունեցել էթնիկ հողի վրա։ Ոստիկանությունը պարզել է հարձակվողների ինքնությունը, նրանք տեղի երկու բնակիչներ են՝ 25 և 30 տարեկան, և այժմ կատարվում է հետաքննություն։
Ինչպես նշում է Dziennik Wschodni-ն, միջադեպի մասին տեղեկություն է հրապարակվել սոցիալական ցանցերում, այն «փոթորիկ է առաջացրել փախստականների շրջանում»։
Հարակից հրապարակումներ`
- Պետական պարտքի գծով Ուկրաինայի վճարումները 2023 թվականին կկազմեն 18 միլիարդ դոլար
- Reuters. Լեհաստանը նախատեսում է ուկրաինացի փախստականներին պարտավորեցնել վճարել բնակարանների համար
- Եվրոպան հոգնել է ուկրաինացի փախստականներից
- Bild. Գերմանիայի հյուսիսում անհայտ անձինք այրել են Ուկրաինայից փախստականների համար նախատեսված ապաստարանը
- Ուկրաինացի փախստականներին հրահանգել են լքել Լեհաստանի համալսարանական հանրակացարանները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան