Լաց ու կոծ, լարված վիճակ Հանրապետություն 8 հասցեում
Ֆիրդուսի բնակիչները վրդովված են և չեն ուզում դուրս գալ տներից, քանի որ փոխհատուցումը համարում են անհամաչափ։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Ըստ աղբյուրի, տների և պահեստների սեփականատերերը թույլ չեն տալիս անշարժ գույքի գնահատող փորձագետին գնահատում իրականացնել, քանի որ չեն հավատում նրա օբյեկտիվությանը։
Դեռ 2007-ին կառավարությունը, ելնելով գերակա շահից, որոշել է, որ առկա շինությունները պետք է քանդեն։
«Մենք ցանկանում ենք ազատել տարածքը, բայց ողջամիտ փոխհատուցման դիմաց։ Առաջարկվում է կադաստրային արժեքի միայն կեսը, բայց մենք ուզում ենք, որ մեզ վճարեն անշարժ գույքի շուկայական արժեքը, + 15%, ինչպես դա պահանջում է օրենքը։ Ավելին, կառուցապատողները փոխհատուցում են տրամադրում մեկ հարկ տարածքի համար, չնայած, օրինակ, իմ տունը եռահարկ է»,- Sputnik Արմենիային ասել է Հանրապետության նրբանցք 8 ա հասցեում բնակվող Ռաֆայել Սաֆարյանը։
Ի վերջո հարկադիր կատարողներին հաջողվել է կոտրել Սաֆարյանին պատկանող տան և ավտոտնակի դռները։ Իսկ թե ներսում ինչ է կատարվել, ծառայողները չեն մեկնաբանում։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կատարվածի մասին տեղեկացնում է.
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06․12․2022թ․-ին տրամադրվել է կատարողական թերթ, որի համաձայն՝ անհրաժեշտ է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով ապահովել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ փորձագետի/փորձագետների մուտքը Հանրապետության 8ա հասցե՝ ԵԴ/56674/02/2021 քաղաքացիական գործով 2022 թվականի հոկտեմբերի 13-ին նշանակված դատաապրանքագիտական փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու համար։
.Հարկադիր կատարողների կողմից այսօր Հանրապետության 8ա հասցեում իրականացվել են կատարողական գործողություններ՝ ապահովելու նշված կատարողական թերթի կատարումը։ Կատարողական թերթի հիման վրա կատարման ենթակա գործողություններն արդեն ավարտվել են։
.Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հարկադիր կատարողը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 43․1․-րդ հոդվածի հիման վրա կատարողական գործողությունների կատարման նպատակով ունի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել, այդ թվում՝ բնակարանը կամ այլ շինությունը բացելու միջոցով մուտք գործելու իրավունք։ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 47-49-րդ հոդվածների համաձայն՝ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում հարկադիր կատարողն ունի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու, իսկ նրա կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգի առկայության դեպքում՝ հրազեն գործադրելու իրավունք»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան