Պենտագոնը նպատակահարմար չի համարել Կիևին հեռահար ռումբեր ուղարկելը
Պենտագոնը նպատակահարմար չի համարում «փոքր տրամագծով ռումբեր (SDB)» ուղարկել Ուկրաինա, քանի որ դրանք հավաքելու համար չափազանց երկար ժամանակ կպահանջվի: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Foreign Policy-ն՝ վկայակոչելով խնդրին ծանոթ իր աղբյուրներին։
Նոյեմբերին Reuters-ը հայտնել էր, որ Boeing-ն առաջարկում է Ուկրաինային մատակարարել ճշգրիտ կառավարվող զինամթերք՝ ցամաքային հրթիռային համակարգերի համար, որոնք թույլ կտան հարվածներ հասցնել շփման գծից շատ հեռու:
«Պաշտպանության նախարարի գրասենյակի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպաները մտահոգված են, որ SDB-ի հավաքման երկար ժամանակացույցը կարող է զենքի մատակարարումը ժամանակավրեպ դարձնել՝ հաշվի առնելով Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ տեմպերը»,-ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ SDB-ի վերածումը «փոքր տրամագծով ցամաքային ռումբի (GLSDB)» կպահանջվի ամիսներ։ Բոլոր դեպքերում սպառազինություն արտադրող ընկերությունները դեռ սպասում են Պենտագոնի պատասխանին GLSDB-ի հավաքման գործընթացը սկսելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Ուկրաինային կասետային զինամթերք է մատակարարում
- Վրաստանը Ուկրաինային չի վերադարձնի առաքված «Բուկ» ՀՕՊ համալիրները
- Ռազմական գործողություններից Ուկրաինայի տնտեսությանը հասցված վնասը գերազանցում է 700 միլիարդ դոլարը
- ԱՄՆ-ն Ուկրաինային 2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթում կներառի Patriot ՀՕՊ համալիրները
- ԱՄՆ-ը զինամթերքի ամենամեծ խմբաքանակն է մատակարարել քրդական PKK-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները