«Ford Tranzit» ավտոքարշակը հայտնվել է Սևանա լճի սառած հատվածում
Հունվարի 13-ին, ժամը 06:07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին «Ford Tranzit» մակնիշի ավտոքարշակը հայտնվել է Սևանա լճի սառած հատվածում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford Tranzit» (վարորդ՝ Ա. Ի.) մակնիշի ավտոքարշակը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճի սառած հատվածում ՝ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա:
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան