Վարդան Ոսկանյան. Միակ հարցադրումը պետք է դառնա՝ «իսկ ինչո՞ւ չհաղթեցինք անխուսափելի պատերազմում»
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Նաև հասարակական-քաղաքական խոսույթում արտահայտվող մեր մտայնության «կախարդական» շրջանը, որը ենթադրում է զիջել ինչ-որ բան և հասնել «հավերժական խաղաղության» պետք է հնարավորին արագ ճեղքել։
Ակնհայտ է, որ «եթե ավելի շուտ զիջեինք, պատերազմ չէր լինի» թեզն արմատապես սնանկ է և ոչնչով չհիմնավորված, քանզի ցավալի փորձը ցույց է, որ յուրաքանչյուր զիջում ոչ միայն չի լուծում որևէ խնդիր, այլ ընդհակառակը՝ ավելի մեծ բարդությունների է բերում։
Հարցադրումն առ այն, թե «ինչո՞ւ շուտ չհամձնեցինք այս կամ այն տարածքը, որպեսզի պատերազմ չլիներ» տրամաբանողի համար պետք է այլևս գոյության իրավունք չունենա, որովհետև պատերազմը լինելու էր և լինելու է, քանզի թշնամուն զսպողը ոչ թե զիջումն է և դրա հետևանքով էլ ավելի թուլացումն, այլ ուժերի հավասարակշռության վերականգնումը։
Ըստ այդմ, մեզանում միակ հարցադրումը պետք է դառնա՝ «իսկ ինչո՞ւ չհաղթեցինք անխուսափելի պատերազմում» և ի՞նչ ենք անում թշնամու հետ հաջորդ բախմանը նախապատրաստվելու և դրանում հաղթելու համար։
Որքան էլ ոմանց ականջահաճո չթվա, բայց մեր իսկ ցավալի փորձը ցույց տվեց, որ մեր կողմից ոչմիթիզականությունն ուղղակի այլընտրանք չունի, քանզի թշնամին հենց ինքն է ոչմիթիզական, և մեր ու թշնամու «հավերժական» բախման մեջ շարունակելու է ապրել հաղթողը և չզիջողը»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Հայաստանի միակ ուղին արագորեն և որակյալ կերպով պետություն-ամրոց կառուցելն է
- Բարբարոսական և ծավալապաշտական «թուրանական դաշինքին» պետք է հակադրել քաղաքակրթական՝ հայ-իրանականը.Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Կա՛մ հայկական, կա՛մ ադրբեջանական ծրագիրն է, որ պետք է շարունակի ապրել այս դաժան պայքարում
- Վարդան Ոսկանյան. Մեր սրբազան հողի որևէ թիզ չի կարող զիջվել բարբարոսներին
- Վարդան Ոսկանյան. Ոչ Ադրբեջանը, ոչ էլ ադրբեջանա-թուրքական դաշինքը չեն համարձակվի անցնել Արաքսը
- Վարդան Ոսկանյան. Իրանը խորհում, ծրագրում և գործում է շատ ավելի համընդգրկուն տրամաբանությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին