
2022 թվականին Հայաստանը Վրաստանին ավելի շատ էլեկտրաէներգիա է վաճառել, քան վերջին 10 տարում միասին
Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել է, որ 2022 թվականին Հայաստանը Վրաստանին ավելի շատ էլեկտրաէներգիա է վաճառել, քան վերջին 10 տարում միասին:
«Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ ըստ Վարդանյանի՝ 2022 թվականին Հայաստանը Վրաստան է արտահանել 365 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, մինչդեռ 2012-2021 թվականներին այդ ցուցանիշը կազմել է 242 մլն կՎտ/ժ։
Ի դեպ, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը դեռ չի հրապարակել 2022 թվականի ամբողջական թիվը, թեև հունվար-նոյեմբեր ամիսների տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը ռեկորդային մակարդակի վրա է։
Մասնավորապես, 2022 թվականին Վրաստանը Հայաստանից գնել է 20,236 մլն դոլարի էլեկտրաէներգիա: Մինչև 2022 թվականը ամենամեծ ծավալով գնումը եղել է 2017 թվականին, երբ երկիրը Հայաստանից ձեռք է բերել 6,124 միլիոն դոլարի էլեկտրաէներգիա։
Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ՝ 2022 թվականի 11 ամսում Վրաստանը գնել է 40,922 մլն դոլարի էլեկտրաէներգիա, 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 41,482 մլն դոլարի։
Հատկանշական է նաև, որ Ռուսաստանից ամենաշատ էլեկտրաէներգիան կրկին գնել է Վրաստանը` 21,007 մլն դոլարի, որին հաջորդում է Հայաստանը` 10,236 մլն դոլար և Ադրբեջանը` 9,679 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին