Իրավունք 15:32 13/01/2023 Հայաստան

Փաստաբան. Տիկին գլխավոր դատախազ, Դուք կզարմանաք, բայց իրավաբանությունը, այդ թվում և դատախազական վերահսկողությունը ունեն որոշակի տարբերություն

Քրեական գործերով հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.

«Իմ գործերից մեկով պաշտպանյալիս մեղադրանք է առաջադրվել դեռևս 2022 թվականի հունիս ամսին՝ մինչև նոր քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը: Գործով նախաքննությունը ավարտվել է դեկտեմբեր ամսին և այն ուղարկվել է դատարան, որը գործը պետք է քննի արդեն նոր օրենսգրքով սահմանված կարգով: Պաշտպանյալիս առաջադրված մեղադրանքը չի փոխվել, այսինքն՝ մեղադրանք նոր օրենսգրքի համաձայն, այն է՝ հսկող դատախազի որոշման հիման վրա, չի առաջադրվել: Փաստացի ստացվում է, որ դատարանը գործը քննելու է նոր օրենսգրքով, սակայն իմ պաշտպանյալը, ըստ նոր օրենսգրքի, չի հանդիսանում մեղադրյալ, քանի որ այդ նոր օրենսգրքով մեղադրյալ է համարվում այն անձը, ում նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, այսինքն՝ կայացվել է դատախազի որոշում: Այս տարօրինակ վիճակը շտկելու նպատակով միջնորդել եմ դատարանին իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, սակայն դատարանը տեխնիկական պատճառներով դատական նիստը հետաձգեց մինչև ապրիլ ամիս:

<Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքը թույլ է տալիս դիմել օրենքի պարզաբանման համար այդ օրենքը կիրառող սահմանադրական մարմնին: Համապատասխան դիմում ներկայացրեցի գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանին, խնդրելով պարզաբանել, թե արդյոք պարտադիր չէ, որ նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո բոլոր մեղադրյալներին առաջադրվի նոր մեղադրանք, այն է՝ դատախազի կողմից կայացվի որոշում քրեական հետապնդում հարուցելու մասին, որպեսզի դատարանը իրավասու լինի քննել նման անձի վերաբերյալ քրեական գործը: Ի զարմանս ինձ, դատախազությունը պատասխանեց և հստակ դիրքորոշում արտահայտեց, որ իմ կողմից նկարագրած դեպքերում, այսինքն, երբ անձը որպես մեղադրյալ է ներգրավվել մինչև 01.07.2022թ,՝ նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրը, և դրանից հետո նրա մեղսագրված արարքում ծավալի փոփոխություն չի եղել կամ հանցավոր արարքի սանկցիան չի մեղմացվել, ապա դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման կայացման անհրաժեշտությունը բացակայում է: Այստեղ ուշադիր՝ սա ՀՀ դատախազության պաշտոնական դիրքորոշումն է, որը պարտադիր է այդ գերատեսչության համար, քանի որ այն հանդիսանում է միասնական համակարգ: Դիրքորոշման հետ ես համաձայն չեմ, բայց հիմա դա արդեն էական չէ: Եվս մեկ կարևոր դրվագ՝ եթե գլխավոր դատախազությունը պաշտոնապես գտնում է, որ նմանատիպ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն չկա, ուրեմն նման որոշումներ չեն կարող կայացվել և վերջ:

Ինչ՞ու եմ սրա մասին գրում: Բանը նրանում է, որ իմ մեկ այլ գործով դատախազը գործել է այդ պաշտոնական դիրքորոշմանը ուղիղ հակառակ և 01.07.2022թ. հետո իմ պաշտպանյալի նկատմամբ, ում քննիչը որպես մեղադրյալ էր ներգրավել ապրիլ ամսին, կայացրել է որոշում՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և այդ որոշումը տառացի կրկնում է քննիչի որոշումը՝ նույն ենթադրյալ արարքները ՝ նույն որակումներով:

Հիմք ընդունելով դատախազության պաշտոնական դիրքորոշումը, միջնորդություն ներկայացրեցի գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանին ՝ արդեն մյուս գործով դատախազի կայացրած որոշումը վերացնելու մասին: Այդ միջնորդության պատասխանը ևս ստացա: Եվ գիտեք ի՞նչ են մոգոնել:

Դատախազության բարձրաստիճան մի պաշտոնյա, ամբողջությամբ անտեսելով իմ միջնորդության բովանդակությունը, գրել է, որ իմ միջնորդությունը դիտարկում է բողոք և այն չի քննարկում, քանի որ դատախազի խնդրո առարկա որոշումը ես հուլիս ամսին արդեն բողոքարկել եմ և բողոքս մերժվել է:

Ճիշտ է, ես այդ որոշումը իրոք բողոքարկել եմ, բայց լրիվ այլ հիմքերով և այն իրոք մերժվել է, իսկ դատարանը հրաժարվել է քննել համապատասխան բողոքը: Բայց այդ ամենը որևէ կապ չունի այն հանգամանքի հետ, որ ըստ գլխավոր դատախազության հսկող դատախազը նկարագրված իրավիճակում չի կարող կայացնել քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում: Իրավիճակից հասկանալի է, որ գլխավոր դատախազությունը պարզապես խուսափում է պատասխանելուց և սեփական սխալն ընդունելուց: Կգա ժամանակը և այս դեպքը կդառնա առանձին քրեական վարույթ, սակայն դա ապագայում, իսկ հիմա ընդամենը մեկ նկատառում:

Տիկին գլխավոր դատախազ, Դուք կզարմանաք, բայց իրավաբանությունը, այդ թվում և դատախազական վերահսկողությունը ունեն որոշակի տարբերություն, օրինակ , «Մայրաքաղաքային» աղցանից: Աղցանի մեջ ըստ ճաշակի կարելի է, օրինակ, ավելացնել աղացած խնձոր կամ չավելացնել, իսկ իրավաբանությունը, մանավանդ դատախազական հսկողությունը, ի տարբերություն աղցանի, ուղիղ կապ ունեն մարդկանց ճակատագրերի հետ և պետք է գործել հստակ և չդավաճանել սեփական դիրքորոշումներին»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
20:05
ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում
Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը նախնական վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում ՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։ RIA...
Աղբյուր` Panorama.am
19:57
Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններն անվանել է բազմաբևեռ աշխարհ կառուցելու ազդակ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ռուբեն Վարդանյանի ադրբեջանական բանտում կրած զրկանքներին և 422 հատորանոց գործին անդրադարձել է BBC-ին
Ռուբեն Վարդանյանի  ադրբեջանական բանտում կրած զրկանքներին  անդրադարձել է  BBC-ին։ Ադրբեջանական բանտում ապօրինաբար պահվող...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են պահպանել առևտրատնտեսական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:25
Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները որոշել են շարունակել պետական...
Աղբյուր` Panorama.am
19:14
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում աշխատակիցը հայտնաբերել է դատապարտյալի դի
   Այսօր՝ հունվարի 17-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԺ-ում ՔՊ-ն նիստ է անցկացրել
Հունվարի 17-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ։ Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:50
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
Հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նա...
Աղբյուր` Panorama.am
18:38
Էդգար Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդգար Արմենի Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով...
Աղբյուր` Panorama.am
18:24
1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր ներկայացվել է Կառավարություն
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը գրում է․ «1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր՝ 2025...
Աղբյուր` Panorama.am
18:11
Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի
ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը գրում է․ «Հարգելի գործընկերներ, քանի որ   Երևանի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
17:56
Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար. Վարդան Օսկանյան
«Ադրբեջանն այսօր կրկին ցուցադրում է իր արհամարհանքը արդարադատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ կազմակերպելով...
Աղբյուր` Panorama.am
17:49
Հայաստանի շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։ Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը զարգանում է...
Աղբյուր` Panorama.am
17:45
Լույս աշխարհ է եկել Արթուր Վանեցյանի թոռնիկը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել։ Երեխային անվանակոչել են Վանեցյանի կնոջ՝ Նոնայի պատվին։ Նորաթուխ տատիկն ինսթագրամի իր էջի...
Աղբյուր` Panorama.am
17:38
HRW. Ադրբեջանը նշանակալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ
Հունվարի 16-ին Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականին աշխարհում մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
17:31
Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում. Հրանտ Բագրատյան
«Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում»,-կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի...
Աղբյուր` Panorama.am
17:27
HRW. Հայաստանում քաղաքական գործիչները շարունակում են հայցեր ներկայացնել լրագրողների և լրատվամիջոցների դեմ
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է՝ Հայաստանում քաղաքական գործիչներն ու մասնավոր բիզեսը շարունակում են զրպարտության...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը
Հունվարի 21-ին  կկայանա ավագանու արտահերթ նիստ, որը նախաձեռնել է «Մայր Հայաստան» խմբակցությունը, կքննարկվի տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
16:58
ՊԵԿ. Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար
Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}