Քրիստինե Վարդանյան. Այդպիսի ցուցմունքների առկայության դեպքում արդեն թիրախավորվելու է ողջ կուսակցությունը
ԱԺ ՄՀայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր քրիստինե Վարդանյանը գրում է.
«Սա հարձակում է ՀՅԴ-ի դեմ։
72 ժամով ձերբակալելով ՀՅԴ 2 անդամի և 1 քաղաքացու՝ փորձ է արվում նախ ճնշել փողոցում այս իշխանությունների դեմ պայքարած քաղաքացիներին, ապա նաև ցուցմունք կորզել ՀՅԴ Հայաստանի կառույցի ղեկավար որևէ անդամի մասով։
Այդպիսի ցուցմունքների առկայության դեպքում արդեն թիրախավորվելու է ողջ կուսակցությունը՝ ընդհուպ մինչև կուսակցության գործունեության կասեցում։ Սա մեկ անգամ արդեն եղել է։
Ի՞նչու են անում սա։
Որովհետև Դաշնակցությունն ուժ է, ով կարող է իրական սպառնալիք դառնալ Էրդողան-Ալիև-Փաշինյան պայմանավորվածությունների իրագործման համար»։
Հարակից հրապարակումներ`
- Խուզարկություն է իրականացվում ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում
- «Զարթոնք»-ը դատապարտում է ՀՅԴ անդամների նկատմամբ ոստիկանական ճնշումները
- Նման քայլերով ՀՅԴ-ին պայքարից հետ պահելն անհնարին է․ ՀՅԴ հայտարարություն
- ՀՅԴ երեք գործիչների ձերբակալությունը կատարվել է օրենքի ակնհայտ խախտումներով. Ռուբեն Մելիքյան
- ՀՅԴ ԳՄ նախագահը ստացել է վկայի կարգավիճակ
- Խուզարկում են ՀՅԴ անդամների տները և բերման ենթարկում նրանցից ոմանց. Yerkir.am
- Ցանկացած ետքայլ կարժանանա հակազդեցության բոլոր հնարավոր ձևերով և եղանակներով․ ՀՅԴ հայտարարություն
- Առջևում մեզ մեծ փորձություններ են սպասում. ՀՅԴ ԳՄ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան