Ի՞նչ է կատարվում Արցախում
Ադրբեջանի կողմից մեկ ամիս պաշարման մեջ գտնվող Արցախում ներքաղաքական իրավիճակը թեժ է։
Այսօր մի քանի ԶԼՄ-ներ, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրեցին՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ է արվելու։ Նշեցին պատճառներ, հայտնեցին նույնիսկ Ռուբեն Վարդանյանին փոխարինողի անունը։
Ըստ «Առավոտ»-ի, Ռուբեն Վարդանյանի ձեռնարկած քայլերից մեկը, որը հատկապես նյարդայնացրել է թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի ղեկավարությանը, եղել ադրբեջանական կողմի հետ գլխավոր բանակցող Վիտալի Բալասանյանի հեռացումը Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից: Ադրբեջանը հստակ պահանջ է դրել, որ Վարդանյանը պետք է հեռանա: Աղբյուրը նշել է, որ Վարդանյանին փոխարինելու է Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը։
Արցախի պետնախարարի խորհրական Մեսրոպ Առաքելյանը, քիչ առաջ արձագանքելով այս լուրերին, գրել է.
«Շրջափակման ժամանակ խոսել ընտրություններից, պաշտոնանկություններից, մեղմ ասած դավաճանություն է՝ թշնամու օրակարգի սպասարկում։ Մենք ունենք մեկ նպատակ՝ միասնական ջանքերով շարունակել պայքարելը հանուն ճգնաժամի հաղթահարման, հանուն Արցախի հայկական ապագայի»։
Panorama.am-ի տեղեկություններով, Արցախում այս պահին որևէ պաշտոնանկության մասով հստակ որոշում չկա, ընթանում են քննարկումներ՝ թե ով ու երբ է պաշտոնանկ արվելու։ Սեղանին մի քանի բանաձևեր են։
Հարակից հրապարակումներ`
- Անկախ նրանից, թե դրա դիմաց Ադրբեջանն ինչ գործարք է առաջարկել՝ ադրբեջանական դաշտ մտնելն ինքնին տապալում է. Աբրահամյան
- Ռուբեն Վարդանյան. Պայքարել
- Ռուբեն Վարդանյան. Պահանջում ենք, որ միջազգային հանրությունը մեզ համար մարդասիրական օդային միջանցքի հնարավորություն ապահովի
- Ռուբեն Վարդանյան. Պետք է պատրաստ լինել, որ այս իրավիճակը կարող է նաև երկարաժամկետ լինել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան