Ջո Բայդենի վարչակազմը կդիմի Կոնգրեսին Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է ստանալ Կոնգրեսի հավանությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին։
Նրա խոսքով, խոսքը գնում է 40 նոր կործանիչների, ինչպես նաև Թուրքիայի հետ արդեն իսկ սպասարկվող 79 ինքնաթիռների արդիականացման մասին: Բացի այդ, ԱՄՆ-ը մտադիր է Թուրքիային վաճառել 900 «օդ-օդ» հրթիռ և 800 ավիառումբ։ Ըստ թերթի՝ հնարավոր է, որ զենքի վաճառքի մասին որոշումը համընկնի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ԱՄՆ այցի հետ, որը նախատեսված է հունվարի 17-18-ը։
Պարբերականը նշում է, որ Թուրքիային F-16 վաճառելու որոշման հետ միաժամանակ ԱՄՆ օրենսդիրները կարող են հավանություն տալ Հունաստանին հինգերորդ սերնդի առնվազն 30 F-35 կործանիչների վաճառքին։ Ըստ հրատարակության՝ դա կնվազեցնի Աթենքում դժգոհության աստիճանը՝ կապված Վաշինգտոնի և Անկարայի միջև հնարավոր գործարքի հետ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ի կոնգրեսը հանել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու նախապայմանները
- Թուրք-ադրբեջանական զորավարժություններում ներգրավված են ամերիկյան F-16 կործանիչներ
- ԱՄՆ-ը հանում է Թուրքիայի դեմ սահմանած F-16-երի գործարքի սահմանափակումները
- Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային, դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
- Թուրքական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ՝ F-16 կործանիչների հարցով բանակցելու
- Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է շուտափույթ լուծել իրեն F-16 կործանիչներ վաճառելու հարցը