Թուրքիայում կարծում են, որ համաշխարհային հանրությունը Ուկրաինայի հարցով լուրջ բանակցությունների ցանկություն չունի
Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ համաշխարհային հանրության մոտ ցանկություն չկա «լուրջ բանակցություններ» կազմակերպել Կիևի և Մոսկվայի միջև։ Այս մասին հայտնում է «Գազետա ռու»-ն։
Թուրքական կողմն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնում։
2022 թվականի փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Ուկրաինայում՝ ի պատասխան Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։
Գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է Շվեդիային, որ Անկարան չի աջակցի նրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը
- Թուրքիան Ուկրաինային կասետային զինամթերք է մատակարարում
- Էրդողանի ներկայացուցիչ. Ուկրաինայում իրավիճակը կարող է սրվել առաջիկա ամիսներին
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են