Jeep-ը պատմության մեջ առաջին անգամ ճանաչվել է Եվրոպայի տարվա ավտոմեքենա
Եվրոպայի «Տարվա ավտոմեքենա» մրցույթի կազմկոմիտեն հրապարակել է Բրյուսելի ավտոսրահի ժյուրիի քվեարկության արդյունքները։ Jeep Avenger կոմպակտ քրոսովերը ճանաչվել է 2023 թվականի մեքենան Եվրոպայում: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։
Ժյուրիի 57 անդամների քվեարկության արդյունքներով Avenger-ը ստացել է 328 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Volkswagen ID.Buzz էլեկտրական քրոսովերը, երրորդը՝ Nissan Ariya-ն։ նրան հաջորդում են Kia Niro-ն, Renault Austral-ը և Peugeot 408-ը: Յոթերորդ տեղում են Subaru Solterra-ն և Toyota bZ4X-ը, այս մեքենաները համատեղ մշակվել են ճապոնական երկու ավտոարտադրողների կողմից և ունեն նույն դիզայնը:
«Տարվա ավտոմեքենայի» ժյուրին կազմված է 22 եվրոպական երկրների 57 ավտոմոբիլային լրագրողներից: Մրցույթը 2023 թվականին կդառնա 60 տարեկան։ Jeep ապրանքանիշը, որը պատկանում է Stellantis կոնցեռնին, իր պատմության մեջ առաջին անգամ հաղթել է «Տարվա ավտոմեքենա» անվանակարգում, ասվում է մրցույթի կազմկոմիտեի հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են