Ֆիլիպիններում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 20-ի
Ֆիլիպիններում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, ութը վիրավորվել են: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ նման վիճակագրություն է ներկայացվել աղետների ռիսկի նվազեցման պետական խորհրդի ամփոփագրում։
Ըստ խորհրդի՝ ևս մեկ մարդ համարվում է անհետ կորած։ Նշվում է, որ վնասվել է 1135 տուն, որից 270-ն ամբողջությամբ ավերվել է։ 42 քաղաքում ընդհատվել է էլեկտրամատակարարումը, 11 քաղաքում ջրամատակարարման ընդհատումներ են եղել, ևս 13-ում վնասվել են կապի գծերը։ Սակայն 28 քաղաքում արդեն վերականգնվել է էլեկտրաէներգիան, չորսում վերականգնվել է ջրամատակարարումը, ևս չորսում վերականգնվել է հաղորդակցությունը։
Զեկույցի տվյալների համաձայն՝ 80 հազար մարդ գտնվում է 127 տարհանման կենտրոնում, 9,2 հազարը նախկինում լքել են իրենց տները։ Ջրհեղեղի հետևանքով վնասվել է 171 ճանապարհ և 44 կամուրջ, տարերքներն ազդել են 24 ծովային նավահանգիստների աշխատանքի վրա։ Ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են 486 քաղաքում և քաղաքապետարաններում, ևս 113-ում աշխատանքները դադարեցվել են։
Հարակից հրապարակումներ`
- Associated Press. Կալիֆորնիայում ջրհեղեղները 14 մարդու կյանք են խլել
- Ջրհեղեղներ. կլիմայի փոփոխությունը հարվածում է Պակիստանին
- Ֆիլիպինների ՊՆ-ն հաստատել է ՌԴ-ից 16 Մի-17 ուղղաթիռների գնման պայմանագիրը խզելու փաստը
- Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
- Ֆիլիպինների իշխանությունները թույլ են տալիս պատվաստված զբոսաշրջիկներին մուտք գործել երկիր