Հայաստանի իշխանությունները առաջարկել են զիջել և հանձնել Սյունիքում ճանապարհի վերահսկողությունը երրորդ երկրի. Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.
«Շաբաթներ առաջ իշխանությունը պնդում էր, որ «Զանգեզուրի միջանցքը» թշնամու և խոսույթից, և բանակցային փաթեթից դուրս ա եկել։
Փորձագետները անմիջապես դա հերքեցին, որովհետև ոչ միայն «Զանգեզուրի միջանցքը» իրենց օրակարգից դուս չի եկել, այլ Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներն են ավելացել։
նիկոլի վերջին ասուլիսի ժամանակ պարզվեց, որ ոչ միայն բանակցում են, այլ նաև տարատեսակ առաջարկներ անում։
Հիշեցնեմ, որ ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, պետք ա բացվեն բոլոր կոմունիկացիաները։ Դա նշանակում ա, որ անձնագրային ու մաքսային ստուգումը պետք ա իրականացնի Հայաստանի Հանրապետությունը։ Ադրբեջանը դեմ ա դրան, պահանջում ա, որ կամ ՀՀ վերահսկողություն չլինի այդ ճանապարհի վրա, կամ ադրբեջանական անցակետ դրվի Լաչինի միջանցքում։ Սա բացարձակ կապ չունի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ և հետագայում հայտնված պահանջ ա։
Արդյունքում Հայաստանի իշխանությունները առաջարկել են զիջել և հանձնել Սյունիքում ճանապարհի վերահսկողությունը երրորդ երկրի։ Հիմա եթե Ադրբեջանը համաձայնվի, փաստացի իր նպատակին մեծ մասամբ հասնելու ա՝ մեր տարածքում իրենց շարժը լինելու ա մեր վերահսկողությունից դուրս։
Ու մի օր կարող ա իմանանք, որ մեր իսկ տարածքով անվերահսկելի զենք են տեղափոխում Նախիջևան մեր վրա հարձակվելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Արցախի, Զանգեզուրի և Նախիջևանի շուրջ զարգացումները փոխկապակցված են
- Հարց՝ արդյոք «Զանգեզուրի միջանցքը» թշնամու օրակարգում էլ չկա՞,լո՞ւրջ․ Անժելա Էլիբեգովա
- «Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը». Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
- Վարդան Ոսկանյան. Իբր «Զանգեզուրի» կոչեցյալ «միջանցքը» իրականում «Թուրանական միջանցքն» է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին