Քաղաքական 16:04 14/01/2023 Հայաստան

«Ամեն ինչ սպառված է, որոշված է»՝ անբանի եզրույթ է. Կարեն Բեքարյան

«Հայաստանի իշխանություններից որևէ ակնկալիք չկա, ինքնախաբկանքով եկեք չզբաղվենք»,-«Լույս թունելի վերջում» հարթակի չորրորդ՝ «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային անգործության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրի ներքո քննարկմանն ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը։

Նա նշեց, որ այստեղից չպետք է հետևություն անել, որ չպետք է քննադատել, չասել, թե ինչու չեն անում. «Պետք է անընդհատ ասել, հանրության համար պարզ ու տեսանելի լինի, բայց  ինչ վերաբերում է գործողություն ու այդ գործողությունների միջոցով որևէ արդյունքի ակնկալիք, այստեղ արդեն պետք է միշտ մտքում ունենալ, որ դու այնտեղ ունես  լավագույն դեպքում բացակա հատված, վատագույն դեպքում քեզ  հակառակ աշխատող հատված։ Քեզ՝ նկատի ունեմ ազգային և պետական շահերի առաջմղման  բոլոր հնարավոր ճանապարհներն ու եղանակները»։

Խոսելով անելիքների, հնարավորությունների մասին, վերլուծաբանն ասաց. «Առաջինը և ամենակարևորը՝ յուրաքանչյուր սրտացավ մարդ, քաղաքացի, հայրենակից, մարդասեր ողջ աշխարհում նման իրավիճակում կանգնում է հարցի առաջ՝ կա՞ արդյոք հնարավորություն, թե ամեն ինչ սպառված է, որոշված է։ Անբանի եզրույթ է սա, քանի որ սա լավագույն մտածելակերպն է ոչինչ չանելու համար։

Արդյո՞ք ցանկացած արված քայլ, գործողություն, առավել ևս կատաստրոֆիկ  ճգնաժամի պարագայում, որում մենք ապրում ենք հիմա, երաշխավորված է բերելու արդյունք։ Ոչ։ Այնպես չէ, որ հստակ տեսանելի են բոլոր ճանապարհները, որոնք արդյունք կտան։ Ճգնաժամն այնքան մեծ է, որ չկա որևէ գործողություն, որն իմաստ չունենա անել անգամ եթե այն ակնկալած արդյունքն իր հետ չի բերի։ Հետևաբար, նման  ճգնաժամերի պարագայում կա ֆրոնտալ աշխատանքի դաշտ՝ իր մեջ ունենալով հավատի էլեմենտ, որ ջրի շիթը քար է ծակում։

Ոչինչ չանելով՝ ոչինչ չես ունենալու, անելով, եթե անգամ երաշխավորված չես, որ քո ուզած  լավագույն արդյունքն ես ունենալու, բայց եղած ընթացքն իր հետ հնարավորություններ է բերելու, մի փոքր առաջխաղացումն իր հետ նոր հնարավորություններ է բերելու»։

Կ. Բեքարյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անգամ իր չճանաչվածության  պայմաններում ու պարագայում ունի գործողությունների  բավականին լայն հնարավորություն, այդ թվում հաշվի առնելով և ողջունելով այս պարագայում այն հանգամանքը, որ արտաքին գործերի նախարարը շրջափակումից դուրս է, Երևանում է։

«Կօգնենք, որ ձևավորի իր շուրջն այնպիսի թիմ բանակցայինից մինչև ցանկացած  օպերատիվ գործողության, որ ձայնը լսելի դարձնի ողջ աշխարհին՝ քայլ առ քայլ այդ ձայնի բարձրացման հնարավորությամբ։ Եթե կարող ենք՝ այդ շանսերը կա»,- ասաց վերլուծաբանը։

Նա նշեց, որ յուրաքանրյուր անձ, ելնելով այդ թվում իր մասնագիտական ունակություններից, հնարավորություն ունի իր լուման ներդնել։

«Երևի պետք է աշխատեր ինչ-որ կառույց, որ, օրինակ, իր ներքո ունենար տարբեր լեզուներով որակյալ թարգմանիչներ, որոնք հնարավոր ու անհնար բոլոր խողովակներով տարածեին տեղեկատվություն։ Սրա համար ի՞նչ է  պետք։ Մեսիջնե՞ր։ Այդ մեսիջները պետք է գան Արցախից, գեներացվեն տեղում։

Գործարար համայնք՝ կամ կաք այս երկրի ազգային պետական շահերը առաջ մղելու, պաշտպանելու հարցում, կամ չկաք։ Իսկ եթե  չկաք, դա հետևանքներ է բերում, իսկ այդ հետևանքները չեն սկսվում ու ավարտվում այսօրվա գործող իշխանությամբ։ Ոչ մեկը չի վերացրել հանցավոր անգործության քրեական թեզը։ Հավատացեք, քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում այդտեղ շատ խոսելիք կլինի, իսկ վստահ եղեք՝ քաղաքական իրավիճակը կփոխվի։

Ժամանակն է բոլորն իրենց թափ տան»,- ասաց նա։

Բեքարյանի խոսքով, պետք է շատ հստակ լինի մեր ուղերձն այստեղից, Արցախից, Սփյուռքից՝ ցանկացած պետություն, անգամ ամենաբարեկամ, թեզը՝ մենք հայից ավելի հայ չենք կարող լինել, եթե Հայաստանի իշխանությունը ինչ որ բան չի անում, մենք ինչի անենք, արժեզրկված է և անիմաստ է արդեն։

«Հերիք է թաքնվել Հայաստանի չեղած իշխանության հետևում։

Մենք այսօր ունենք 120 հազար վտանգված ազգակից, ունենք վտանգված Հայաստան, մենք չունենք իշխանություն, որի ավելի ավել կամ քիչ հայ լինելու հետ պետք է համեմատվել։ Այդ բարդույթից մեր միջազգային գործընկերները պետք է ազատվեն։

Այո, մենք ամաչում ենք, որ ունենք նման իշխանություններ, բայց սրանք զուգահեռ գործընթացներ են, մեր ամաչելը չի նախատեսում իրենց անգործությունը որևէ կերպ ու որևէ պարագայում։
Յուրաքանչյուր մշակույթի գործիչ, հոգևորական, մարզիչ, յուրաքանչյուր մարդասեր անելիք ունի, եթե նրան կա մոտեցող, նրա դուռը թակող, նրա անելիքը հուշող»,- ասաց Կարեն Բեքարյանը։

Նա նշեց, որ շատ մեծ մասի մոտ անտարբերության պատը հասել է նրան, որ տեսնում է  կողքինը հուզված է, այդ նույն րոպեներին գրառում է անում երկնքի գեղեցկության վերաբերյալ։

«Մենք այս ենք այսօր դարձել, ժողովուրդ։ Ո՞ւմ կարող ենք խաբել։

Շրջափակումը սենց չի ճեղքվելու։ Չի ճեղքվելու այսպես ոչ միայն Արցախի շրջափակումը, չի ճեղքվելու մեր  ապուշացման շրջափակումը, մեր անտերբերությամբ մեր կործանմանը գնացող շրջափակումը։ Մերը չի վերաբերում միայն Արցախին, առաջին հերթին միայն Արցախին։

Մեր հանրության քանի՞ տոկոսը ընկալեց, որ շատ մեծ հարց է՝ ավելի շատ  Հայաստանի տարա՞ծքն էր վահան Արցախի տարածքին, թե՞ Արցախի տարածքն էր վահան Հայաստանի տարածքին։ Արցախցի՞ն էր վահան հայաստանցուն, թե՞ հայաստանցին արցախցուն։

Ով ընկալեց այս ընթացքում՝ տեսնելով այն ամենը, ինչի միջով անցնում ենք։

Հետևաբար, մեզ պետք է շատ լուրջ ռեսթարթ՝ մեր ներսում, դրսում, սովորական մեթոդաբանությունից մի փոքր ազատագրում։ Սովորական մեթոդաբանության մեջ՝ կենացներ, բարդույթները, ձև թափելն ու կապիկությունը, սրանցից պետք է փորձել ձերբազատվել։ Ձերբազատվելու պարագայում լուծումների շատ լուրջ փունջ կգա, շատ լուրջ և այդ լուծումները  միլիմետր առաջ գնալով իրենց համար նոր դաշտեր կբացեն։ Վայրկյան անգամ չեմ կասկածում։

Ցանկացած մարդ, ով այս իրավիճակում  ունակ է արտահայտել միտք՝ մեկ է ոչինչ հնարավոր չի, ուղղակի սրիկայություն է»,- ասաց Կարեն Բեքարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:56
Խոշոր ավտովթար «Renault Logan»-ի և «Mercedes»-ի մասնակցությամբ
Հունվարի 15-ին, ժամը 06։15-ի սահմաններում Շահումյան 4-րդ փողոցում բախվել են «Renault Logan» և  «Mercedes»...
Աղբյուր` Panorama.am
21:31
Գազայում հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել. Al Qahera News
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լուրը հայտնում է Al Qahera News-ը՝ հղում անելով եգիպտական իրազեկ աղբյուրին։...
Աղբյուր` Panorama.am
21:10
Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը։...
Աղբյուր` Panorama.am
21:01
Բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԻ ԹԻՐԱԽԸ ՆՈՐԻՑ...
Աղբյուր` Panorama.am
20:43
UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
Բրիտանացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Մայքլ Բիսպինգը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
20:29
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց.1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր գործադուլին
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր նախազգուշական գործադուլին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այս պահին...
Աղբյուր` Panorama.am
19:59
Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան...
Աղբյուր` Panorama.am
19:28
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունը» (MİT) տեղային գործողությամբ սպանել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը․ ՀՀ ԱԳՆ
 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
 «Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բայդենն ու Բլինքենը չօգնեցին,հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․ «Ջո...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ի դեպ, Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն, վերջ Ուկրաինան գրավե՞ց Ռուսաստանը, թե՞...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ
Փետրվարի 28-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Orer.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
«Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ»
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
«Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները»,- այպես է բնութագրում նախօրեին Վաշինգտոնում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձկնագողության դեպքեր են հայտնաբերել
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
Կալիֆորնիայի հրդեհների վնասը կկազմի առնվազն 250 միլիարդ դոլար, բայց թվերը վերջնական չեն: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Լոս Անջելեսի...
Աղբյուր` Panorama.am
16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը
Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
16:39
Կարասինը՝ Երևանի քայլերի մասին. Ազարտը քաղաքականության մեջ հաճախ բերում է անսպասելի արդյունքների
Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրելու հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա...
Աղբյուր` Panorama.am
16:35
Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
«Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ ապացուցեց, որ իր համար քաղաքացիների իրավունքներն ու շահերը բացարձակապես կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:28
2024 թվականը շատ կարևոր և ԶՈւ-ի զարգացման համար բարենպաստ տարի էր. Սուրեն Պապիկյան
«2024 թվականը շատ կարևոր և Զիմված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի էր, այն նաև ԶՈւ-երի համար հնարավորություն էր, որպեսզի կարողանան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}