Հաագայի դատարանում հունվարի 30-ին Լաչինի միջանցքի շրջափակման հարցով լսումներ կանցկացվեն
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի ներկայացրած հայցի շրջանակներում հանրային լսումներ կանցնակցի։ Այս մասին ասվում է Հաագայի դատարանի թվիթերյան էջում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ՀՀ-ի ներկայացրած հայցի շրջանակներում հանրային լսումները կանցկացվեն հունվարի 30-ին Հաագայի խաղաղության պալատում։
Հանրային լսումներ կանցկացվեն նաև ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ներկայացրած հայցի շրջանակներում։ Այս լսումները տեղի կունենան հունվարի 31-ին։
Դեկտեմբերի 29-ին ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակում Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել ազատ տեղաշարժը միջանցքի երկայնքով։
Հարակից հրապարակումներ`
- Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջել է կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը
- Հաագայի դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի բավարարումը էապես կնպաստի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը. Եղիշե Կիրակոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին