Մենք ապրում ենք պարտության ռեժիմում. Արմեն Մինասյան
«Երևի թե մեր այս աղետալի վիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ հակամարտության վերաբերյալ այդպես էլ չկարողացանք ճիշտ սոցալիզացնել մեր հասարակությանը, այդ թվում բարձրագույն կրթության ոլորտում անհրաժեշտ կուրսերի ձևով»,- միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գրքի շնորհանդեսին ասաց «Պրոֆիլ» հրատարակչության հիմնադիր, քաղաքագետ Արմեն Մինասյանը։
Նրա խոսքով, այն ժամանակ կար աղբյուրագիտության լուրջ խնդիր, պրոբլեմին ծանոթ էին մատների վրա հաշված մարդիկ, այդ ամեն ինչը փակ վարագույների հետևում էին։
Արմեն Մինասյանն ասաց, որ Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գիրքը վարագույրը բացելու ևս մեկ շանս է։
«Ինֆորամացիան, գիտելիքը բավականին դիսկրետ է, դրա համար պետք են մարդիկ, ովքեր կհավաքագրեն ու մանր ֆրագմենտներից կստանան մեծ պատկերը։ Սա այդ մեծ պատկերներից մեկն է։ Նախատեսված է ոչ միայն փորձագետների, լրագրողների համար, առաջին հերթին պետությունը կառավարողների համար։ Վստահ եմ՝ այսօր մեր երկրի տարբեր օղակներում կառավարող գործիչների ճնշող մեծամասնությունն անգամ գաղափար չունի ինչի է բախվել, հատկապես միջին օղակում։ Այնպես որ, խորհուրդ կտայի բոլորն, անկախ թե որ քաղաքական ճամաբարում են, փորձեն ծանոթանալ այս փաստերին, իսկ հետո ինչպես կօգտագործեն իրենց քաղաքական նպատակների համար, իրենց գործն է»,- ասաց «Պրոֆիլ» հրատարակչության հիմնադիրը։
Նա ուշադրության հրավիրեց գրքի վերնագրի՝ «Ընտրված պարտություն», հատկապես երկրորդ բառի վրա՝ պարտության. «Անկեղծ լինենք, խոստովանենք, որ ապրում ենք պարտության ռեժիմում, և այդ ռեժիմը ոչ թե պատմություն է և այս գիրքը պատմության մասին չէ, այս գիրքը մեր օրերի մասին է և պարտությունն էլ շարունակվում է մեր օրերում»։
Նշենք, որ Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գիրքը հրատարակել է «Պրոֆիլ» հրատարակչությունը։ Գիրքն անդրադարձ է 2018 թ. հաջորդած տարիներին, արված ու չարված քայլերին, դիվանագիտական սխալներին ու բացթողումներին, 44-օրյա պատերազմին, դրա պատճառներին ու հետևանքներին։ Այս գիրքն արցախյան հակամարտության պատմության առանցքային փուլերից մեկի՝ արհավիրքի, կորստի ու պարտության երեք տարիների մասին է։
Հարակից հրապարակումներ`
- «Պրոֆիլ» հրատարակչությունն ընթերցողին հանձնեց Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գիրքը
- Բավականին լուրջ խնդիրներ ունենք էլիտաների հետ, այդ թվում փորձագիտական, գիտական շրջանակներում. Արման Սաղաթելյան
- Ինչպես է Կարեն Բեքարյանը շրջափակված Արցախից հասել Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան