«Ճոճանակ» գիրքը ձեռնարկ է, որի միջոցով հնարավոր է ճանաչել մեր շատ մոտ անցյալը. Արմեն Մինասյան
«Գիրքն արժեքավոր է հասկանալու համար, թե մեր երկու պետությունների հասարակությունը, ժողովուրդը Արցախյան հիմնահարցի կարգավորման պրոցեսի ժամանակ առնվազն դիվանագիտության ճակատում ինչի միջով է անցել, ինչ մարտահրավերներ է կարողացել հաղթահարել և որոնք են տակավին մնում առօրեական»,-հայտարարեց «Պրոֆիլ» հրատարակչության հիմնադիր, քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ ներկայացնելով վերլուծաբան Կարեն Բեքարյանի հեղինակած «Ճոճանակ». Արցախյան հակամարտությունը՝ 30 տարվա աղմուկը և լռությունը, բանակցություններ և՝ ոչ միայն…» վերնագրով գիրքը:
7 գլխից բաղկացած գրքում ներկայացված է 1988 թվականից մինչև 2022 թ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացների մանրամասները՝ քաղաքագետ Աննա Կարապետյանի և վերլուծաբան Կարեն Բեքարյանի հարցազրույցի ֆորմատով:
Մինասյանի խոսքով գիրքը ձեռնարկ է, որի միջոցով հնարավոր է ճանաչել մեր շատ մոտ անցյալը:
Հայտնելով, որ գրքի ստեղծման գաղափարից մինչև այն հրատարակելը 2 տարուց ավել է տևել՝ բանախոսը շնորհակալություն հայտնեց Կարեն Բեքարյանին, Աննա Կարապետյանին և հրատարակմանն աջակցած «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին:
Արմեն Մինասյանը հայտնեց, որ գրքի կազմման հարցազրույցի ձևաչափն ավելի մատչելի է դարձնում մատուցվող նյութը և հորդորեց ղարաբաղյան խնդրով հետաքրքրվածներին ծանոթանալ նրա բովանդակությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան