Արսեն Բաբայան. Դատարանը ՀՅԴ-ական Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժեց
Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացնում է.
«Դատարանը ՀՅԴ կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժեց: Ձերբակալությունն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ:
Արտավազդ Մարգարյանը կլինի ազատության մեջ»։
ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Արտավազդ Մարգարյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով:
Երկու ամսով կալանավորվել է նույն գործով անցնող ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի անդամ, հայրենիքի համար պայքարի ակտիվիստ Գառնիկ Մանուկյանը։
ՀՅԴ-ական Թադևոս Ավետիսյանը գրել է. «Հայրենադավ իշխանությունն իր ապազգային հերթական փուլը մեկնարկում է քաղաքական հերթական բռնաճնշումներով։
Վախենալու շատ բան ունեն ...
Ծրագրված կերպով հայրենազրկում են հայ ժողովրդին։
Ազգային ուժերի նկատմամբ քաղաքական հետապնդումները, կենդանական վախի տարածումը դարձել են իրենց հակահայ ծրագիրն ավարտին հասցնելու հիմնական գործիք։
Հերթական դրսևորումն արձանագրվեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում։ Երկու ամսով կալանավորվեց ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի անդամ, հայրենիքի համար պայքարի ակտիվիստ Գառնիկ Մանուկյանը»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ ԳՄ. Այս շինծու գործի նպատակն է շեղել հանրության ուշադրությունը օրվա քաղաքական իշխանությունների հայրենադավ ծրագրերից
- Քրիստինե Վարդանյան. Այդպիսի ցուցմունքների առկայության դեպքում արդեն թիրախավորվելու է ողջ կուսակցությունը
- Խուզարկություն է իրականացվում ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում
- «Զարթոնք»-ը դատապարտում է ՀՅԴ անդամների նկատմամբ ոստիկանական ճնշումները
- Արսեն Բաբայան. Անհեթեթ ու չհիմնավորված է այդ ձերբակալությունը
- Հավաքին մասնակցելու նպատակով անձանց առերևույթ նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ
- ՀՅԴ-ականների ձերբակալությունները Հայաստանի իշխող ուժի՝ Ադրբեջանին ուղղվող «դրական մեսիջների» շարքից են. Աբրահամյան
- Նման քայլերով ՀՅԴ-ին պայքարից հետ պահելն անհնարին է․ ՀՅԴ հայտարարություն
- ՀՅԴ երեք գործիչների ձերբակալությունը կատարվել է օրենքի ակնհայտ խախտումներով. Ռուբեն Մելիքյան
- ՀՅԴ ԳՄ նախագահը ստացել է վկայի կարգավիճակ
- Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին քաղաքական հարցեր լուծելու համար. Սաղաթելյան
- Խուզարկում են ՀՅԴ անդամների տները և բերման ենթարկում նրանցից ոմանց. Yerkir.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան