Եվրոպայում գազի գները ICE բորսայում իջել են 700 դոլարի շեմից
Եվրոպայում գազի փոխանակման գներն 700 դոլարից ներքև են ընկել հազար խորանարդ մետրի դիմաց ՝ կորցնելով ավելի քան 6 %։ «Գազետա ռու»-ն գահտնում է, որ այդ մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի առևտրային տվյալները։
Առևտրի բացման ժամանակ TTF ինդեքսի փետրվարյան ֆյուչերսները կազմել են 773,7 դոլար: Մինչև ժամը 20:00-ն գազի ֆյուչերսները վաճառվում են 699,2 դոլարով (-6,3%):
Շաբաթվա սկզբին եվրոպական տարածաշրջանում գազի փոխարժեքը հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 800 դոլարը։
Անցյալ շաբաթ Bloomberg-ը հայտնել էր, որ եվրոպական էներգետիկ ճգնաժամի հետևանքները զգալիորեն մեղմացել են այս ձմռանը տաք եղանակի և պահեստարանները ժամանակին գազով լցնելու պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայում գազի գինը մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է 2800 դոլարը
- Եվրոպայում գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 15 500 դեպք
- Եվրոպայում գազի գինը կտրուկ թանկացել է
- Եվրոպայում գազի գինը 1000 խորանարդ մետրի համար գերազանցել է երեք հազար դոլարը
- Եվրոպայում գազի գինը մեկ ժամում նվազել է 1000 դոլարով
- Եվրոպայում գազի գինն ավելի քան 10%-ով բարձրացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան