Իսրայելական բանակը հաղորդել է Հորդանան գետի արևմտյան ափի գործողության ընթացքում փոխհրաձգության մասին
Շաբաթ օրը իսրայելցի զինվորները կրակել են մեքենայի վրա, որից կասկածյալները կրակում էին նրանց վրա՝ Հորդանան գետի Ջենին քաղաքի մոտակայքում գտնվող Ջաբա գյուղի մոտ հակաահաբեկչական գործողության ժամանակ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից։
«Որոշ ժամանակ առաջ Ջաբա գյուղի մերձակայքում Իսրայելի բանակի հակաահաբեկչական գործողության ժամանակ կասկածյալները իսրայելցի զինվորների վրա կրակ են բացել մոտակայքով անցնող մեքենայից։ Զինվորները պատասխանել են ուղիղ կրակոցներով, արձանագրվել են թիրախի խոցումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Զինծառայողների շրջանում վիրավորների մասին հաղորդումներ չկան»,- շարունակել են մամուլի ծառայությունից՝ նշելով, որ «մեքենայի խուզարկության ժամանակ զինծառայողները հայտնաբերել և առգրավել են «Մ-16» տեսակի ինքնաձիգ։
2022 թվականի ապրիլի 10-ից Իսրայելի անվտանգության ծառայությունները հակաահաբեկչական գործողություններ և միջոցառումներ են իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափում՝ ի պատասխան հրեական պետության քաղաքներում կատարված մի շարք ահաբեկչությունների։
Հարակից հրապարակումներ`
- Պաղեստինի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
- Հորդանանից գնված զենքը չի մատակարարվել․ Civelnet
- Իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին սպանել են երեք պաղեստինցու
- Հորդանանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոցում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան