Վարչակազմի ղեկավար Դյատլովան զբոսաշրջիկներին խնդրել է Կալինինգրադում «երեխաներ չանել»
Կալինինգրադի վարչակազմի ղեկավար Ելենա Դյատլովան կատակով խնդրել է զբոսաշրջիկներին չավելացնել քաղաքի բնակչությունը: Այդ մասին հաղորդել է ռուսական West գործակալությունը։
«Խնդրում եմ ձեզ երեխա չունենալ, քանի դեռ գտնվում եք Կալինինգրադի մարզում, որպեսզի չավելացնեք բնակչության թիվը»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ դիմել է նա Ռուսաստանի հարավից ժամանած պատվիրակությանը։
Դյատլովան իր կատակ-խնդրանքը բացատրեց տեղական իշխանություններին ուղղված պահանջների ավելացմամբ, որոնք կառաջանան բնակչության թվի 1-ի, այնուհետև 2 միլիոնի աճով: Այս դեպքում, ըստ նրա, ավագանու պատգամավորների թիվը պետք է հասցվի 35-ի, իսկ ինքը չգիտի, թե որտեղից «այդքան խելամիտ մարդկանց գտնի»:
Բացի այդ, պաշտոնյան ընդգծել է, որ Կալինինգրադն առաջին հերթին զբոսաշրջային քաղաք չէ, այլ՝ հարմարավետ կյանքի վայր։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն աջակցում է Կալինինգրադի շրջափակումը
- Լիտվայի երկաթուղիները ծանուցում են դեպի Կալինինգրադ ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին
- Nordwind-ը Կալինինգրադից Երևան չարտերային չվերթներ կբացի փետրվարի 14-ից
- Կալինինգրադում կորոնավիրուսից մահացել է մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները