Ինչի մեջ այսօր գտնվում ենք, իր մեջ պետք է «Այլևս երբեք»-ի ուղերձ ունենա. Կարեն Բեքարյան
«Այսօր մեր ամենախոցելի կետերից է երևույթը, երբ օդից ինչ-որ մեկը կարող է գա և ողջ արժեքային համակարգը, ողջ հիմքը, որի վրա կառուցվել է նորանկախ Հայաստանը՝ իր թերություններով, հիմնահարցերով, հարվածի տակ դնի, կամ նրա տակ այնպիսի ական դնի, որ այդ պայթյունից անապատ ստացվի, և այն անելուց օգտագործի թեզեր, դաշտ նետի խոսույթ, և հանրությունն իրեն հարց չտա, թե որքանո՞վ է այն ճիշտ և արդարացված, այլ մաքուր ջրի նման ընդունի, դեպքեր կան՝ մի քանի հարց տա, բայց վերջում ասի՝ եթե անգամ սխալ է ասում, բայց շատ համոզիչ է ասում, էներգիան մեջն է ասում»,-հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը՝ ներկայացնելով իր հեղինակած «Ճոճանակ» գիրքը:
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը մտել է այդ անապատացման տարիները, գտնվում է դրանց մեջ և չի կարողանում այդ էջը շուռ տալ:
«Պարզվեց, որ ժամանակին յուրաքանչյուրս մեր գործի մեջ թերացել ենք այնքանով, որ հանրությունն այս ամենի մեջ այնքան մտած չի եղել, որ կայուն, կոռ իր մոտեցումները, տեսակետները, ճշմարտությունը ստից տարբերելու հնարավորությունը ունենար»,-ասաց բանախոսը և հայտարարեց, որ դրանում բոլորի մեղքը կա, դրա համար էլ գրքով հնարավորություն է տրվում սովորական մարդուն հասկանալ, թե ինչ է տեղի ունենում:
Հայտնելով, որ վերջին տարիներին տեսել են մարդկանց, որոնք պատմությունը վերախմբագրելու, սեփական անձի շահերին ծառայեցնելուոչ մի բարդյութ չունեն՝ Կարեն Բեքարյանն ասաց, որ այդ գործընթացը գնալով խորանում է, որը ստեղծում է վտանգ, որ վաղը սերունդներն այդ կեղծիքն են որպես իրականություն ընդունելու:
«Եթե դրանում հաջողեն, ապա մենք կարող ենք շատ սերունդների ժամանակահատվածով կյանքի կոչել «Այլևս երբեք» բանաձևը, որովհետև ինչի մեջ այսօր գտնվում ենք, իր մեջ պետք է «Այլևս երբեք»-ի ուղերձը ունենա, երբ կարելի է պետության հիմքերը քանդել ու քայքայել, երբ «Ինչի՞ համար» հարցն այս պարագայում կոռեկտ չի հնչում»,-հայտարարեց Բեքարյանը:
Նրա խոսքով՝ գրքի միջոցով նաև փորձ է արվել սերունդների միջև ընկալումների տարբերություններն էլ վեր հանել:
«Մենք պետք է գտնենք կողք-կողքի ապրելու, հավասարակշռված ապրելու, ապագային նայելու բանաձևը, եթե այն մենք չգտանք, ապա այն երկու ազգի միաժամանակյա ինքնաոչնչացումն է նշանակելու, սա ամենք պետք է ինչ-որ պահի ամբողջապես գիտակցենք»,-խոսելով արցախյան հիմնախնդրի մասին՝ ասաց «Ճոճանակ» գրքի հեղինակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան