Չեխիայի նախագահական ընտրություններում առաջատար է նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը
Նախկին վարչապետ և ANO («Դժգոհ քաղաքացիների ակցիա») քաղաքական շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշը գլխավորում է Չեխիայի նախագահական ընտրությունները, որոնց առաջին փուլը տեղի է ունեցել ուրբաթ և շաբաթ օրը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ձայների հաշվարկի սկզբում նման տվյալներ հայտնել է CTK լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չեխիայի վիճակագրական ծառայությանը։
Բաբիշը ստացել է ընտրողների 42,8%-ի աջակցությունը, որոնց ձայները հաշվվել են հանրապետության ընտրատեղամասերի փակումից հետո 20 րոպեի ընթացքում։ Նրա հիմնական մրցակիցը՝ Չեխիայի զինված ուժերի բանակի գեներալ Պետեր Պավելը, ապահովել է ընտրողների 30,1%-ի ձայները։
Ընտրությունների առաջին նախնական արդյունքները գործակալությունը տարածել է առաջին փուլում քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների մոտ երկու տոկոսի հաշվարկից հետո։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 68,12%։
Մինչդեռ նախագահական մրցավազքում իրավիճակը կարող է փոխվել ձայների հաշվման գործընթացում, որը կշարունակվի մինչև շաբաթ երեկո։ Գեներալ Պավելն ընտրությունների առաջին փուլում լավագույն արդյունքի հասնելու զգալի շանսեր ունի։
Հարակից հրապարակումներ`
- Չեխիայի դեսպանին մեղադրել են Վրաստանի համբավին վնաս հասցնելու համար
- Փաշինյանը Չեխիայից կմեկնի ՌԴ
- Չեխիան և Գերմանիան պայքարում են ազգային պարկերում անտառային հրդեհների դեմ
- Չեխիայի դեսպանը՝ Վրաստանի դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները