Ունենք նոր քաղբանտարկյալ՝ դաշնակցական Գառնիկ Մանուկյանը. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Արարատի մարզի ՀՅԴ կառույցի երեք գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդման հանգուցալուծումը տարբեր է եղել. նրանցից մեկը կալանավովել է, իսկ երկուսը դատարանի որոշմամբ ազատ են արձակվել։
Քրեական դատավարության նոր օրենսգիրքը սահմանում է մի շատ կարևոր, նույնիսկ բացառիկ երաշխիք, այն է՝ եթե 72 ժամի ռեժիմով անձի ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ հիմքում ընկած կասկածը անմիջականորեն ծագած չի եղել (այլ եղել է վաղօրոք ծագած), ապա անձը պետք է ազատ արձակվի՝ նույնիսկ եթե ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ հիմքերն առկա են։
Ակնհայտ էր, որ երեք դաշնակցականների նկատմամբ կասկածը ծագել է ԱՄԻՍՆԵՐ առաջ - հիշեցնեմ, որ քրգործը հարուցվել էր դեռևս 22 թվի հունիսին։ Եվ ահա երկու անձի նկատմամբ քրդատ օրենսգրքի «երկաթյա» երաշխիքը աշխատել է, իսկ մեկ անձի նկատմամբ՝ ոչ։
Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է երկու բան. (1) առանձին դեպքերում օրենքը դեռևս կարող է անձի իրավունքների երաշխիք լինել, (2) այնուհանդերձ, ոչ մի «երկաթյա» երաշխիք այլևս «երկաթյա» չէ։ Դատական համակարքի «ապա-անկախացման» ակնառու գործընթացի պայմաններում կշեռքի նժարը թեքվում է դեպի 2-րդ նկատառումը։
Ամեն դեպքում, փաստ է, որ ունենք նոր քաղբանտարկյալ՝ դաշնակցական Գառնիկ Մանուկյանը»։
Հարակից հրապարակումներ`
- Հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես առերևույթ շահագրգռելու վերաբերյալ վարույթի շրջանակում մեկ անձ կալանավորվել է
- ՀՅԴ կուսակցության անդամների գործով ձերբակալված Հունան Մելքոնյանը ազատ արձակվեց. փաստաբան
- Արսեն Բաբայան. Դատարանը ՀՅԴ-ական Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժեց
- ՀՅԴ ԳՄ. Այս շինծու գործի նպատակն է շեղել հանրության ուշադրությունը օրվա քաղաքական իշխանությունների հայրենադավ ծրագրերից
- Խուզարկություն է իրականացվում ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում
- «Զարթոնք»-ը դատապարտում է ՀՅԴ անդամների նկատմամբ ոստիկանական ճնշումները
- ՀՅԴ-ականների ձերբակալությունները Հայաստանի իշխող ուժի՝ Ադրբեջանին ուղղվող «դրական մեսիջների» շարքից են. Աբրահամյան
- Նման քայլերով ՀՅԴ-ին պայքարից հետ պահելն անհնարին է․ ՀՅԴ հայտարարություն
- ՀՅԴ երեք գործիչների ձերբակալությունը կատարվել է օրենքի ակնհայտ խախտումներով. Ռուբեն Մելիքյան
- ՀՅԴ ԳՄ նախագահը ստացել է վկայի կարգավիճակ
- Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին քաղաքական հարցեր լուծելու համար. Սաղաթելյան
- Խուզարկում են ՀՅԴ անդամների տները և բերման ենթարկում նրանցից ոմանց. Yerkir.am