Իրավիճակի հանգուցալուծման խոչընդոտը Հայաստանի գործող իշխանությունն է. Տիգրան Աբրահամյան
«Այս իրավիճակում բոլոր այն ուժերը, խմբերը, որոնք խոչընդոտ են հանդիսանում իրավիճակի հանգուցալուծման, հայկական շահերի իրացման համար, ընդամենը պետք է ճանապարհից դուրս շպրտել»,-«Լույս թունելի վերջում» խորագրով քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունների պայմաններում Արցախի և Հայաստանի համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվելու և հաղթահարման լուծումները շատ մշուշոտ են լինելու:
«Այս տեսանկյունից՝ գլխավոր խոչընդոտը Հայաստանի գործող իշխանությունն է, առանց որի հեռացման Արցախի հետ կապված հայանպաստ լուծումները լինելու են չափազանց բարդ»,-հայտարարեց Աբրահամյանը:
Խոսելով անվտանգային մարտահրավերների մասին՝ Տիգրան Աբրահամյանն առաջարկեց դրանք դիտարկել երկու տեսանկյունից:
«Առաջին՝ ի՞նչ կտար Հայաստանի անհրաժեշտ անվտանգային համակարգերի առկայությունը: Պատասխան՝ այն Ադրբեջանին կզսպեր: Ի՞նչ ենք ունեցել մենք մինչև 2018 թվականը, երբ Հայաստանում հայտնի քաղաքական իրադարձությունները տեղի չէին ունեցել: Ադրբեջանը նույն իր դաշնակիցների՝ Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի, Մնացածների աջակցությամբ աճում էր, մեծածավալ սպառազինություն էր ձեռք բերում, փորձում էր անհաջող լոկալ գործողությունների գնալ»,-ասաց պատգամավորը և հիշեցրեց, որ ամենամասշտաբայինն 2016 թվականի ապրիլյան գործողություններն էին, որի ժամանակ Բաքվին չհաջողվեց մարտական խնդիրներ լուծել:
Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ պետք է գիտակցել, որ այս իրավիճակում Ադրբեջանին զսպելու առաջնային գործոնն անհրաժեշտ մարտունակ զինված ուժերի գոյությունն է, իսկ գործող իշխանության տարիներին հետևողական աշխատանք տարվեց Հայաստանի և Արցախի անվտանգության ողնաշարի կոտրման ուղղությամբ:
«Պատահական չէ Իշխանության այն ձևակերպումները, թե մենք չունենք անհրաժեշտ զինված ուժեր մեր խնդիրները լուծելու և առաջ գնալու համար: Սրանք հիմքեր են նախապատրաստում, որ տասնամյակներով հայն իր բնօրրանում ոտքի կանգնելու հանրավորություն չստանա… Այս իշխանության՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը նվազեցնում է տարածաշրջանում հայի գոյատևման հնարավորությունը... Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են թե այս պայքարը միայն Արցախի և արցախցու համար է»,-ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում տեղի ունեցողը քաղաքական ճգնաժամ է, որն արցախցուն բերում է բարոյահոգեբանական տեռորի. Հռիփսիմե Ստամբուլյան
- Սրանք երկիրն առանց դեմքի միմիկան փոխելու հանձնում են․ Տիգրան Աբրահմյան
- Հայաստանի և Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը գնալով բարդանում է. Տիգրան Աբրահամյան
- Իշխանության բազմաթիվ արշավներից հետո հնարավորություն կա՞ բանակը խելքի բերելու. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան