«Երևանը հրաշալի քաղաք է». Հենրիխ Մխիթարյանն իր երկրպագուներին պատմել է Հայաստանի մասին
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Where are you from» (Որտեղի՞ց ես) հաղորդաշարի ժամանակ իտարերենով իր երկրպագուներին պատմել է Հայաստանի և իր ֆուտբոլային կյանքի մասին։
Ֆուտբոլիստը տեսահոլովակի սկզբում նախ թղթի վրա նկարում է Հայաստանի և Արցախի քարտեզները ու խոսում իր ծննդավայրի մասին։ «Երևանը հրաշալի քաղաք է, հատկապես՝ ամռանը, երբ տաք է։ Փողոցներում շատ մարդիկ լավ ժամանակ են անցկացնում։ Ես ցանկանում եմ վերադառնալ Երևան, երբ արդեն ֆուտբոլ չեմ խաղա, բայց հիմա ես այստեղ եմ՝ Միլանում»,- ասում է Հենրիխ Մխիթարյանը։
Նա ընդգծում է, որ ֆուտբոլ խաղալ սկսել է Ֆրանսիայում, որտեղ հանդես էր գալիս հայրը։ Մխիթարյանը նաև նշում է, որ իր համար իդեալ է եղել հայրը՝ Համլետ Մխիթարյանը։
Ֆուտբոլիստի խոսքով՝ ֆուտբոլով լուրջ սկսել է զբաղվել, երբ վերադարձել է Հայաստան: «Ինձ համար պատիվ է եղել խաղալ Հայաստանում և ներկայացնել ազգային հավաքականը»,- ասում է նա։
Մխիթարյանը նաև խոսում է իր նախասիրությունների մասին, օրինակ, թե ինչ երաժշտություն է սիրում լսել։ Ըստ նրա՝ հատկապես սիրում է հայկական երաժշտություն, որովհետև կարող է դրա տակ պարել։
Հայկական ֆիլմերից Մխիթարյանն առանձնացնում է Անրի Վերնոյի «Մայրիկ»-ը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին։
Տեսահոլովակի վերջում Հենրիկ Մխիթարյանը թղթի վրա հայերենով գրում է՝ «Առաջ, Ինտեր»։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ ֆիզիկական շրջափակումը համարժեք է նրա բնակչությանը դանդաղ մահվան դատապարտելուն․ Հենրիխ Մխիթարյան
- Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի պապին
- Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ագրեսիային
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին