ԱԺ-ն կիսադատարկ դահլիճում, գերարագ՝4 ժամում գրեթե սպառեց նիստերի օրակարգը
ԱԺ-ն նիստերի համար նախատեսված ժամից շուտ, կիսադատարկ դահլիճում կես օրվա ընթացքում ավարտեց նիստի օարակարգային հարցերի քննարկումները, որոնց շուրջ գրեթե բանավեճ չծավալվեց:
Նախագծերը ներկայացնելիս ելույթ էին ունենում հիմնական և հարակից զեկուցողները՝ կառավարության ներկայացուցիչենրը և գլխադասային հանձնաժողովների պատգամավորները: 20-ից ավել օրինագծերի քննարկման ժամանակ հնչեց ընդամենը 3-4 ելույթ, շատ դեպքերում՝ ոչ քննարկվող նախագծի վերաբերյալ, իսկ հնչող հարցերով ՔՊ-ական պատգամավորները փորձում էին հիմնական զեկուցողին ստիպել կրկնել կամ անդրադառնալ այն դրական փոփոխություններին, որոնք, ըստ նրանց, արձանագրվել է կառավարության «լավ» աշխատանքի արդյունքում:
Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ժամանակից շուտ են ավարտում նիստի աշխատանքները, իսկ հաջորդ օրվա աշխատանքները կսկսվեն քննարկված օրենքների քվեարկությամբ, որից հետո պատգամավորները կանցնեն Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությանը:
Հարակից հրապարակումներ`
- Դե, շախմատը, գիտեք, էլի սպորտ է՝ ինչ որ լինի…Կարեն Գիլոյան
- Պետական գաղտնիք ստանալու համար պատգամավորին ասում են՝ պետք է ստուգվես՝ շիզոֆրենիկ ես, թե ոչ. Արծվիկ Մինասյան
- Ուզում եմ հասկանալ ՀՀ գրանցված ավիաընկերությունների արգելքի առեղծվածը, այլ ոչ թե Բերմուդյան եռանկյան. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան