Արման Աբովյան. Բոլորը պետք է հասկանան, որ խնդիրն իրենց երեխայի անվտանգությունն է։ Վե´րջ
«Ուզենք, թե չուզենք, տարածաշրջանը, Հայաստանն ու Արցախը կանգնած են, մեղմ արտահայտվեն, ամենավճառական ու ամենախոշոր պատերազմի առջև»,-ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Ոսկանապատ» վերլուծական կենրոնի փորձագետ Արման Աբովյանը, որը մասնակցում էր կենտրոնի կազմակերպած «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով փորձագիտական քննարկմանը։
Նա նշեց, օրեր առաջ «Երուսաղեմ փոստը» հոդված էր հրապարակել, որ Իսրայելը նախապատրաստում է ռազմական գործողություններ Իրանի դեմ, միջազգային ուժային կենտրոններն արդեն քննարկում են պատերազմի հետևանքները։
«Այդ քննարկումների 99.9 տոկոսը վերաբերում են Հայաստանի Հանրապետության տարածքին։ Սա պետք է մենք ընդունենք, սա տագնապ առաջացնելու փորձ չէ, բայց պետք է հիշել, խնդիրների լուծումը գալիս է իրականության ընդունումից»,-ասաց Աբովյանը։
Մարդկանց, որոնք չեն ցանկանում ընդունել իրականությունը, բանախոսը խորհուրդ է տալիս իրենք իրենց հարցնեն՝ ի՞նչը կխանգարի Ադրբեջանին հրթիռներով հարվածել Երևանին, այս կամ այն պատրվակով լայնածավալ ռազմական գործողություններ ծավալել։
«Այո, կան գործոններ, բայց այսօր երկրագնդում վերաձևավորվում է առհասարակ ամեն ինչ՝ տնտեսական ուղիներ, քաղաքական հարաբերություններ, սահմաններ։ Հիմա կիզակետում կրկին մենք ենք գտնվում։ Չի ստացվի խուսափել, ավելին ասեմ՝ մենք արդեն ապրում ենք պատերազմում»,-ասաց Աբովյանը։
Փորձագետն ասաց, այսօր իշխանությունները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել այն խնդրից, որ Ջերմուկ քաղաքի տների պատուհաններին ադրբեջանցիների գնդացիրներն են նայում, որ Երևանից 55 կմ այն կողմ ադրբեջանական զինված բանակն է։
«Եթե մարդիկ կարծում են, որ պետության առաջ ծառացած խնդիրները ձեզ չեն վերաբերում, ապա սխալվում են։ Պետությունը դիտարկեք բազմաբնակարան շենք, որի բնակարաններից մեկում ապրում եք, հիմա այդ շենքը դրել են տրակտորով քանդում են։ Մարդիկ պետք է քաղաքական բոլոր նախապատվությունները դնեն մի կողմ։ Բոլորը պետք է հասկանան, որ խնդիրն իրենց երեխայի անվտանգությունն է, վերջ, ուրիշ խնդիր չկա»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամ Գասպարյան. Արցախը հայկական պահելու քայլերից մեկը գաղափարական ու ինստիտուտցիոնալ կոնսոլիդացիան է
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արցախը հայկական պահելու քայլերից մեկը նոր պատերազմին պատրաստվելն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան