Առաջարկում ենք միասնական աշխատանքային խումբ ձևավորել, որը կառաջացնի համահայկական զորաշարժ. Արմեն Ռուստամյան
«Յուրաքանչյուրը յուրովի աշխատանքային խմբեր է ձևավորել: Հայաստանն էլ ասում է, որ աշխատանքային խումբ է ձևավորել, որը պետք է զբաղվի հումանիտար հարցով, Արցախում կա այդպիսի աշխատանքային խումբ: Մեր առաջարկածն այն է, որ միասնական աշխատանքային խումբ, կամ խորհուրդ ձևավորվի, որը կառաջացնի համահայկական զորաշարժ»,-ճեպազրույցի ժամանակ ԱԺ-ում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ միասնական մարմինը կոգնի, որ որտեղ էլ հայը գտնվի, իման, թե ինչ պետք է անի, որպեսզի օգնի Արցախի իր եղբայրներին և քույրերին:
Հիշեցնելով, որ ՀՅԴ-ն տարբեր երկրներում կառույցներ ունի՝ Ռուստամյանը տեղեկացրեց, որ սփյուռքի ներկայացուցիչներն իրենց անընդհատ հարցնում են, թե ինչով կարող են օգտակար լինել, քանի որ չեն կարող սպասել և տեսնել, թե այնտեղ ինչպես է շնչահեղձ լինում արցախահայությունը:
«Մենք ասել ենք, որ պետք է երկու կողմերի պաշտոնական մոտեցմամբ ձևավորված մի շտաբ կամ խորհուրդ լինի, որը տեղակայվի Արցախի ներկայացուցչությունում: Այն լինի մի տեղում, որպեսզի բոլորը իմանան, թե Արցախին օգնելու համար ուր դիմեն»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Ռուստամյանի ներկայացմամբ՝ շտաբում կլինեն նաև տեղեկատվություններ, թե ինչ հումանիտար խնդիրներ կան Արցախում, ինչպես պետք է դրանք լուծեն, դրանից բխող քաղաքական հայտարարություններ էլ կլինեն, ի պաշտպանություն Արցախի:
«Այսինքն, այս ամբողջ պրոցեսը միասնական գործընթացի վերածելու հարց այսօր գոյություն ունի»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց, որ այդ հարցն արդեն Արցախում էլ է քննարկվում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի իշխանությունն այսօր ունի հստակ լեգիտիմություն, որը գլխավոր առավելությունն է. Արմեն Ռուստամյան
- Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երը հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ թարմացված արտահերթ զեկույց
- Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի հանցավոր որոշման արդյունքում, բայց դրա հիմքում Պրահայում ձեռք բերած համաձայնությունն է. Թևանյան
- Անհրաժեշտ ենք համարում տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Միրզոյան
- Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է. Նիկոլ Փաշինյան
- Այսօր 115 մլն դրամ կհատկացվի Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցիների կեցության ծախսերի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան