Լավրովի և Իրանի արտգործնախարարի բանակցությունները հետաձգվել են
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների միջև հունվարի 17-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունից:
«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև բանակցությունները, որոնք նախատեսված էին հունվարի 17-ին, հետաձգվել են»,- նշել են գերատեսչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են