Կիկաբիձեին կհուղարկավորեն հունվարի 19-ին Թբիլիսիում
Վրացի հայտնի երգիչ, դերասան, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեին կհուղարկավորեն հունվարի 19-ին Թբիլիսիի Վերայի գերեզմանատանը՝ մոր կողքին։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է նրա պրոդյուսեր Ռատի Աբզիանիձեն։
Կիկաբիձեն (Բուբա) մահացել է հունվարի 15-ին Վրաստանում։ Նա 84 տարեկան էր։ Արտիստը երկար ժամանակ առողջական խնդիրներ ուներ։
«Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 17-ին և 18-ին Կաշվետի եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 19-ին Վերայի գերեզմանատանը։ Դա եղել է Բուբայի ցանկությունը կենդանության օրոք»,- հայտարարել է պրոդյուսերը։
1966 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում։ 1966 թվականին Վախթանգ Կիկաբիձեն ընդունվել է «Օրերա» համույթ (հարվածային գործիքներ, վոկալ)։ 1969 թվականին առաջին անգամ նկարահանվել է Գեորգի Դանելիայի «Մի՛ վշտանա» ֆիլմում, որի համար 1970 թվականին Կարտախենայի միջազգային կինոփառատոնին արժանացել է մրցանակի տղամարդու լավագույն դերի համար։
Կիկաբիձեի ամենահիշվող դերերից մեկը Վալիկո Միզինդարի կերպարն է Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմում։ Այն էկրան բարձրացավ 1978 թվականին և արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։