Գործադիրը ցանկանում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն ամբողջությամբ պետական թողնել
«Փոփոխությունը պայմանավորված է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման օբյեկտների ցանկից հանելու անհրաժեշտությամբ»,-ԱԺ նիստում հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը՝ զեկուցելով պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվամկանների ծրագրի մասին օերնքում փոփոխություննենր կատարելու օրինագիծը:
Փոխնախարարը հայտնեց, որ ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին, բայց գործունեությունը սկսել է 2020 թվականի հունիսից, ունի 2.2 մլրդ դրամի 4 կառավարական վարկ և եթե չհանվի մասնավորեցման ցուցակից, ապա չի կարող այն մարել:
«Ընկերությունը գեներացրած ճառագայթների օգտագործման միջոցով իրականացնում է ռադիոիզոտոպների արտադրություն և դրանց կիրառմամբ պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ և ռադիոնուկլիդային հետազոտություններ»,-ասաց Նազարյանը և հավելեց, որ ընկերությունն իր գործառույթներով միակն է ՀՀ առողջապահության բնագավառում, իսկ արտադրությամբ՝ նաև տարածաշրջանում:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ընկերությունն իրականացնում է իր զարգացումները միջուկային բժշկության ոլորտում նոր ձեռքբերումների ուղղությամբ և համագործակցում Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ և որը ցանկանում է զարգացնել միջուկային ֆիզիկայի ոլորտը:
Ըստ նրա՝ ընկերությունը համագործակցում է նաև Ֆանարջյանի անվան ազգային ուռոցքաբանական կենտրոնի հետ քանի որ պոզիտրոն էմիսին տոմոգրաֆիկ և ռադիոնուկլիդային հետազոտությունները համարվում են անփոխարինելի ուռուցքային հիվանդություննեը ճշգրիտ ախտորոշելու համար:
Արմեն Նազարյանը հայտնեց, որ նախագծով որոշվել է ՓԲԸ-ն թողնել ամբոջությամբ պետական:
Հարակից հրապարակումներ`
- Ուզում եմ հասկանալ ՀՀ գրանցված ավիաընկերությունների արգելքի առեղծվածը, այլ ոչ թե Բերմուդյան եռանկյան. Արթուր Խաչատրյան
- Գուցե՞ սա այն հնարավորությունն է նաև, որ փորձ արվի Արցախ մեկնել. Արծվիկ Մինասյանը՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական նիստի մասին