Վրաստանում 2022 թ-ին թռիչքներն աճել են 88%-ով, ուղևորահոսքը՝ 85%-ով
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալության ամփոփած տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստանի օդանավակայանները սպասարկել են ընդհանուր առմամբ 4 441 316 ուղևորի, ինչը 78%-ով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածում տեղափոխված ուղևորների թվից։ 2019 թվականին տեղափոխված ուղևորների թվի համեմատ, ուղևորահոսքի վերականգնման ցուցանիշը կազմում է 85%։ Այս մասին գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ անցյալ տարի Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 2 998 785 ուղևորի։ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 78%։ Բացի այդ, Թբիլիսիի միջազգային օդանավակայանը ուղևորահոսքի նշված ցուցանիշով 81%-ով վերադարձել է 2019 թվականին գրանցված ուղեւորահոսքի քանակական ցուցանիշին։
«Քութաիսիի միջազգային օդանավակայանով տեղափոխվել է 796063 ուղևոր։ Ուղևորահոսքի աճը 2021 թվականի համեմատ կազմում է 182%։ 2019 թվականի համեմատ Քութայիսիի օդանավակայանի ուղեւորահոսքի վերականգնման ցուցանիշը կազմում է 91%:
Բաթումիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 616885 ուղեւորի։ 2021 թվականի համեմատ աճը կազմում է 20%, իսկ 2019 թվականի համեմատ՝ ուղեւորահոսքի վերականգնման ցուցանիշը 99% է։
Տեղական նշանակության օդանավակայաններում նկատվում է նաև ուղևորահոսքի աճի դրական դինամիկա: 2022 թվականին Մեստիան սպասարկել է 9385 ուղևորի, ինչը 83 տոկոսով ավելի է 2021 թվականին փոխադրված ուղևորների թվից և 9 տոկոսով ավելի, քան 2019 թվականին մինչև համաճարակի ընդունված ուղևորների թիվը։
Անցյալ տարի Ամբրոլաուրիի օդանավակայանն ընդունել է 2657 ուղևոր, ինչը 33 տոկոսով ավելի է 2021 թվականին սպասարկված ուղևորների թվից և 35 տոկոսով ավելի, քան 2019 թվականին ընդունված ուղևորների թիվը։ 2019 թվականի համեմատ «Նատախտարի» օդանավակայանում ուղեւորահոսքն աճել է 96 տոկոսով, իսկ 2021 թվականի համեմատ՝ 148 տոկոսով։ Օդանավակայանը սպասարկել է 17541 ուղեւորի։
Ըստ աղբյուրի՝ 2022 թվականին Վրաստանի օդանավակայաններում ընդհանուր առմամբ իրականացվել է 21430 չվերթ։ Դրանցից կանոնավոր չվերթների թիվը կազմել է 16290, չարտերայինը՝ 5140։ 2021 թվականի թռիչքների թվի համեմատ թռիչքների թիվն աճել է 43 տոկոսով, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ վերականգնման ցուցանիշը 88 տոկոս է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին