Ֆինլանդիայի ԱԳ նախարարը հայտնում է, որ տեղյակ չէ Թուրքիային արտահանձնման ենթակաների նոր ցուցակների մասին
Թուրքիան Ֆինլանդիային չի ուղարկել արտահանձնման համար մարդկանց նոր ցուցակ: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնել է, որ այդ մասին ասել է արտգործնախարար Պեկկա Հաավիստոն Ֆինլանդիայի խոշորագույն Helsingin sanomat թերթին տված մեկնաբանությունում։
«Ես տեղյակ չեմ անձանց նոր ցուցակների մասին»,-ասել է Հաավիստոն:
Կիրակի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան պետք է Թուրքիային հանձնեն 130 ահաբեկչի։
«Սա միանշանակ արձագանք է, կարծում եմ, վերջին մի քանի օրերի իրադարձություններին»,-ասել է ֆին նախարարը՝ նկատի ունենալով հունվարի 11-ին Ստոկհոլմում PKK-ի կողմնակիցների ցույցը։
Հաավիստոն ասել է, որ այս շաբաթ հետևելու է Թուրքիայի արտգործնախարարի այցին ԱՄՆ։ Ըստ ամենայնի, կողմերը կքննարկեն կործանիչների վաճառքի գործարքը: Ֆինն նախարարը կարծում է, որ գործարքի պայման է նաև ՆԱՏՕ-ի ընդլայնումը հյուսիսային երկրներում։
«Կարծում եմ, որ սա (հաջող գործարքը) առանցքային կետերից մեկն է: Մենք կտեսնենք, թե ինչ հայտարարություններ կանի Վաշինգտոնը»,-ասել է Հաավիստոն Radio Suomi-ին տված հարցազրույցում:
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցությունը ձգձգվում է
- Թուրքիայում բարկացած են քրդերի կազմակերպած ակցիայից Ֆինլանդիայում
- Ստոլտենբերգը կարծում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես կդառնան ՆԱՏՕ-ի անդամ 2023 թվականին
- Գրիգորյանը կոչ է արել Ֆինլանդիայի ներկայացուցիչներին հանդես գալ Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատականներով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա