Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից հիվանդներ են տեղափոխվել Հայաստան
- Արցախից 5 հիվանդ Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվել է Երևան
- Կարմիր Խաչի միջնորդությամբ այսօր ևս երեք հիվանդներ Արցախից տեղափոխվել են Հայաստան
- Շրջափակված Արցախում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում
- Արցախի Հանրապետական ԲԿ-ում 10 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են
- Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան