Գուցե՞ սա այն հնարավորությունն է նաև, որ փորձ արվի Արցախ մեկնել. Արծվիկ Մինասյանը՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական նիստի մասին
«Պարո՛ն Սիմոնյան, դուք հանդիսանում եք Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ: Չնայած մի քանի անգամ ընդդիմությունն առաջարկել և պահանջել է, որ տեղի ունենա նիստը, բայց այդպես էլ այն չի կայացել»,-ԱԺ-ի այսօրվա հերթական նիստի մեկնարկին խորհրդարանի նախագահին հարցրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախատեսվում է նման հանդիպում կազմակերպել:
«Այսօրվա պայմանները հաշվի առնելով՝ եթե հնարավոր չէ դեմ դիմաց հանդիպումը, ապա առնվազն՝ առցանց քննարկում երկու խորհրդարանների պատգամավորների միջև՝ ստեղծված այս ծան պայմաններում համատեղ ելքեր գտնելու նպատակով»,-առաջարկեց պատգամավորը:
Ալեն Սիմոնյանը հայտնեց, թե նախատեսվում էր միջխորհրդարանական հանդիպում անցկացնել սեպտեմբերի 19-ին, սակայն սեպտերմբերի 13-14-ի դեպքերի պատճառով այն հետաձգվեց:
«Ինչպես նշեցիք ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը մի քիչ դժվար է, և այս պահին որևէ նմանատիպ քննարկում չկա Արցախի մեր գործընկերների հետ»,-պատասխանեց Ալեն Սիմոնյանը:
Արծվիկ Մինասյանն արձագանքելով՝ ասաց. «Միջխորհրդարանական համաձայնագիր կա և այն ընդունվել է միջազգային դերակատարների կողմից, որ Հայաստանը հանձնառու է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման տեսանկյունցի և ճանաչվում են Արցախի օրինական իշխանությունները: Գուցե՞ սա այն հնարավորությունն է նաև, որ փորձ արվի Արցախ մեկնելու համար հիմքեր ստեղծելու, կամ թեկուզ առցանց մակարդակով քննարկում հրավիրել՝ զուտ ելնելով այն հանգամանիք, որ ի վերջո միջազգային հանրությունը նաև պետք է տեսնի, որ իրանց կողմից ճանաչված և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններն այնուամենայնիվ պետք է կյանքի կոչվեն»:
Սիմոնյանն ասաց, որ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չի պատկերացնում, թե Արցախ այցելելու առաջարկը ինչպես կարելի է իրագործել:
«Առցանց հանդիպման տարբերակը կարելի է քննարկել: Եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները, ապա՝ ինչու ոչ»,-պատասխանեց Ալեն Սիմոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան