Ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին Ագուտինը շնորհակալություն է հայտնել Վարումին սիրո համար
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը շնորհավորել է կնոջը՝ երգչուհի Անժելիկա Վարումին, ամուսնության 25-ամյակի կապակցությամբ։
«Ես այնքան երախտապարտ եմ իմ հանդեպ քո սիրո համար և այնքան քնքշանքով եմ պահում իմ սերը քո հանդեպ: Սեր իմ, մեր թիմը արծաթ է վերցրել»,- գրել է Ագուտինը։
Երգչը նշել է նաև, որ այսօր մարդկանց մոտ պակասում է մտերմության և վստահության զգացումը։
kulturomania.ru-ն գրում է, որ այս խոսքերը հնչել են հայտնի զույգի ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին։ Հաղորդվել էր, որ զույգը միասին չի ապրում. Վարումը ԱՄՆ-ում է, իսկ Ագուտինը շարունակում է աշխատել Ռուսաստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները