Արցախում ազատել են ԱԱԾ տնօրենին, ԱԽ քարտուղար փոխել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։
ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, համաձայն հրամանագրերի՝
Գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Սամվել Շահրամանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ
- Արայիկ Հարությունյան. Վիտալի Բալասանյանը շարունակելու է ծառայությունը հայրենիքին
- Վիտալի Բալասանյանն ազատվել է պաշտոնից
- «Հրապարակ». Չի բացառվում, որ Վիտալի Բալասանյանը հրաժեշտ տա պաշտոնին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան