Գերմանիան սկսել է Patriot զենիթահրթիռային համակարգերի անձնակազմի տեղափոխումը Լեհաստան
Գերմանիան սկսել է Patriot զենիթահրթիռային համակարգերի սպասարկումն ապահովող անձնակազմի տեղափոխումը, որոնք առաջիկա օրերին կվերատեղակայվեն Լեհաստանում: DPA լրատվական գործակալության տարածած լուրին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Բունդեսվերը սկսել է իր Patriot համակարգի վերատեղակայումը Լեհաստան: Առաջին զինվորներն այսօր պետք է իրենց մեքենաներով մեկնեն Բադ Սիլզից (Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիա)»,-գրում է գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության իր աղբյուրներին:
Ըստ DPA-ի՝ առաջիկա օրերին կվերաբաշխվեն նաև հակաօդային պաշտպանության համակարգերը։
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը նոյեմբերի կեսերին Ուկրաինայի սահմանին Լեհաստանում հրթիռի ընկնելու հետ կապված միջադեպի ֆոնին հայտարարել էր իր լեհ գործընկերոջ հետ գերմանական Eurofighter կործանիչներովԼեհաստանի օդային տարածքը պարեկելու և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման համաձայնության մասին։
Նոյեմբերի 15-ի երեկոյան հրթիռ էր ընկել Լեհաստանի տարածքում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, ինչի հետևանքով երկու մարդ էր զոհվել։ Ի սկզբանե ենթադրություններ կային, որ հրթիռը ռուսական է, սակայն ավելի ուշ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասաց, որ դրա ապացույցները չկան, և որ «մեծ է հավանականությունը», որ այն պատկանում է Ուկրաինայի ՀՕՊ-ին։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանը Գերմանիային սպառնացել է խնդիրներով՝ փոխհատուցման հարցը քննարկելուց հրաժարվելու համար
- Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լեհաստանի նախկին նախագահ
- Անգլիան կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդլայնել Հնդկաստանի, Բրազիլիայի, Գերմանիայի և Ճապոնիայի հաշվին
- Գերմանիան 10,5 մլրդ դոլար կհատկացնի ամերիկյան F-35 կործանիչներ գնելու համար
- Գերմանացիների գրեթե երեք քառորդը դեմ է Գերմանիայի կանցլերի պաշտոնին Մերկելի վերադարձին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին