Երևանում սննդով փաթեթներ թողեցին Կարմիր Խաչի գրասենյակի դիմաց
Այսօր Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու բակից մի խումբ քաղաքացիներ երթով հասան Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի դիմաց ու սննդով փաթեթներ թողեցին մուտքի մոտ։
Թղթե փաթեթների վրա տարբեր գրություններ էին՝ «Արցախ», «Խնդրում ենք ավելին», «Սնունդ Արցախին», «Մարդասեր եղեք», «Բացեք կյանքի ճանապարհը», «Արցախի երեխաների համար», «Մարդասիրությունը փրկենք»։
«Մեկ ամսից ավել Արցախի մեր հայրենակիցները շրջափակման մեջ են։ Իսկ մե՞նք, ինչպես անվանենք այն անելանելիությունը, որի մեջ հայտնվեցինք։ Մեզ փորձում են անջատել իրարից, բայց դա անհնար է։ Մենք Արցախում դժվար կացության մեջ հայտնված մեր հայրենակիցների կողքին ենք և որպես սոլիդարության նշան, որոշեցինք կազմակերպել երթ դեպի երևանյան Կարմիր Խաչի գրասենյակ։
Նպատակն է կոչ անել, խնդրել Կարմիր Խաչին հավելյալ ջանքեր գործադրելով շարունակել հումանիտար օգնություն հասցնել Արցախ»,-նշում են կազմակերպիչները։
Գրասենյակի դիմաց նրանք վանկարեցին Արցախ, Արցախ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան