Ղազախստանի ոստիկանները աղանդավորների հետ վերավաճառել են ոչնչացման ենթակա զենքերը
Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն(ԱԱԿ) ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության վարչության հետ համատեղ վերացրել է շահագործումից հանված և ոչնչացման ենթակա զենքի վերավաճառքի ուղին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Երկուշաբթի օրը հրապարակված ԱԱԿ-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանցախմբի մեջ են եղել գործող և նախկին իրավապահներ, ինչպես նաև նրանց հանցակիցներ, որոնք զբաղվում էին զենքի և զինամթերքի երկրորդական շրջանառությամբ։
«Հանցավոր սխեման բաղկացած է եղել շահագործումից հանված հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ սարքերի ֆիկտիվ ոչնչացմամբ՝ հետագա վաճառքի նպատակով»,-ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Ձերբակալությունների և խուզարկությունների ընթացքում առգրավվել է 347 զենք, 13 նռնակ և 7387 զինամթերք։ Բացի այդ, վերացվել է զենքի մոդիֆիկացիայի ստորգետնյա արտադրամասը, որը կազմակերպել էր նախկին ոստիկանը։
«ԱԱԿ-ի հետագա գործողությունների ընթացքում բացահայտվել է սպառազինությունների վաճառողների ամբողջ ցանցը, որը բաղկացած էր հանցագործներից, աղանդավորական կրոնական շարժումների ներկայացուցիչներից և նախկին իրավապահներից»,-հայտնել են կոմիտեի մամուլի ծառայությունից։
Ալմա Աթայի Ալմալիի շրջանային դատարանի որոշմամբ հանցագործները դատապարտվել են պատժի տարբեր ժամկետների՝ երկուսից հինգ տարվա ազատազրկման։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում McDonald's-ի փակման առթիվ ծաղկեպսակ են տարել
- Ղազախստանի անսպասելի հարվածը ՌԴ-ի թիկունքին
- Ղազախստանը հրաժարվում է օգնել Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում
- Ղազախստանի իշխանությունները հայտնել են, որ մոբիլիզացիայից հետո իրենց երկրում մնացել 100 հազար ՌԴ քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները