Գերմանիան պատասխանել է Ուկրաինային Tornado կործանիչներ ուղարկելու պահանջին
Ուկրաինան երբեք չի ստանա «Tornado» կործանիչներ, որոնք պետք է մոտ ապագայում շահագործումից հանվեն: Այս մասին հայտարարել է գերմանացի քաղաքական գործիչ Գաուկե Շուլցը, փոխանցում է «Իզվեստիա.ռու»-ն։
Այսպես նա մեկնաբանել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Մելնիկի պահանջը՝ երկրին տրամադրել 93 «Tornado» կործանիչ։
«Դուք երբեք «Tornado» չեք ստանա: Դրանք մեզ պաշտպանում են Գերմանիայում և մեզ չեն տանի Ռուսաստանի հետ պատերազմի»,- ասել է Շուլցը։
Ինչպես նշել է գերմանացի քաղաքական գործիչը, իր շրջապատում կան մարդիկ, որոնք աշխատում են այս տեսակի կործանիչների հետ և դեմ են, որ Կիևն ապօրինի տիրի այդ տեխնիկային։
Հունվարի 15-ին Մելնիկը դիմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ Ուկրաինային 93 «Տորնադո» բազմաֆունկցիոնալ կործանիչներ տրամադրելու պահանջով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները