Ֆիննախ. Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 5 միլիարդ դրամ ծավալով
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին տեղաբաշխվել են 2024 թվականի հունվարի 15-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 5 միլիարդ դրամ ծավալով: Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 18 միլիարդ 367 միլիոն 500 հազար դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.77 տոկոս:
ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝
• Ամիրյան 23/1
• Տիգրան Մեծի 24
• Կոմիտաս 49:
Նախարարությունից հայտնում են՝ պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում: