Բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ սակագներն աճել են 7.2%-ով, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4%-ով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.4-0.5%-ով, այդ թվում, սակագների համեմատաբար բարձր հավելաճ արձանագրվել է Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.4%-ով: