Հայրենազրկման կործանարար այս ընթացքը բեկելու միակ ճանապարհը համահայկական համախմբումն է. Թադևոս Ավետիսյան
«2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով իրենց հայրենի բնակավայրեից արդեն իսկ տեղահանվել են Արցախի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Մրադակեր Ալիևն և իր ռեժիմը շարունակում է Արցախի հայաթափման քաղաքականությունը, իսկ հիմա էլ՝ փափուկ ուժի գործադրմամբ և ռազմական ներխուժման բացահայտ սպառնալիքներով»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Հայտնելով, որ այսօր տեղեկացել են, որ կրկին անջատվել է գազամատակարարումը դեպի Արցախ և շրջափակման մեջ են հայտնվել արցախի 120 հազար բնակիչներ՝ 30 հազար երեխաների հետ միասին՝ պատգամավորն ասաց, որ վերջիններս թերսնման վտանգի առաջ են կանգնած:
«Թուրք ադրբեջանական տանդեմն ծրագրված կերպով այս փուլում ցանկանում են արցախը կտրել արտաքին աշխարհից, կազմաքանդել Արցախի պետական կառավարման համակարգը, անդառնալի և կործանարար հարված հասցնել տնտեսությանը, նյութական արժեքներ ստեղծելու կայուն հիմքերին, ստեղծել հումանիտար աղետ՝ իր անմարդկային բոլոր դրսևորումներով և այդ ճանապարհով հասնել Արցախի հայաթափմանը»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Հայտնելով, որ խախտված են արցախահայության հիմնարար բոլոր իրավունքները, խաթարվել են գոյատևման և սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունները՝ Ավետիսյանն ասաց, որ այն արվում է մեկ նպատակով՝ ցեղասպանության և հայրենազրկման:
«Ակնհայտ է նաև, որ այս իրավիճակում միջազգային դերակատարներն գերադասում են ադրբեջանական նավթն ու գազը, որը բխում է առավելապես իրենց շահերից և այն՝ փոխարեն Արցախի և արցախցու կյանքի»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն էլ առաջնորդվում են սեփական աթոռը պահելու բացառիկ շահով, որը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի ազգային շահերին, հայրենիք ունենալու և արժանապատիվ ապրելու բոլոր ձգտումներին:
«Այլընտրանք չկա: Արցախը չի կարող լինել և գոյատևել Ադրբեջանի կազմում: Հայրենազրկման կործանարար այս ընթացքը բեկելու միակ ճանապարհը համահայկական համախմբումն է, յուաքանչյուր հայ մարդու ներուժի հավաքական գործադրումը Արցախում, Հայաստանում և սփյուռքի բոլոր գաղթօջախներում: Բանաձևը նունն է և շարունակելու է մնալ միակը՝ համախմբում միասնական դիմադրություն, պայքար մինչև հաղթանակ, և այդպիսով նաև արժանապատիվ խախաղություն»,-եզրափակեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան