Կիևը հայտնել է, որ Ուկրաինան յոթ ամսվա ընթացքում գնել է գրեթե 1600 անօդաչու թռչող սարք
Ուկրաինայի իշխանությունները 7 ամսում ավելի քան 81 միլիոն դոլար արժողությամբ շուրջ 1600 անօդաչու թռչող սարքերի արտադրության պայմանագրեր են ստորագրել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի թվային փոխակերպման նախարար Միխայիլ Ֆեդորովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
««UNITED24» հարթակի շրջանակներում մենք մեր զինվորականներին ապահովում ենք լավագույն «թռչուններով» և խթանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրողների զարգացումը»,- ասել է նա՝ հաելելով, որ նախագծի գոյության յոթ ամիսների ընթացքում, զինվորականների խնդրանքով, գրեթե 1600 անօդաչու թռչող սարքի արտադրության պայմանագիր է կնքվել, որի համար հատկացվել է 3,3 միլիարդ գրիվնա (ավելի քան 81 միլիոն դոլար):
Դրանցից մի քանիսն, ըստ նրա, ուկրաինական արտադրողների անօդաչու թռչող սարքերն են։
Ֆեդորովը նշել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի շուկան մեծ ներուժ ունի։
«Կառավարության թիմի հետ մենք համակարգված աշխատում ենք մեր արտադրողներին աջակցելու և բյուրոկրատական շատ հարցեր պարզեցնելու ուղղությամբ, ինչը թույլ կտա բիզնեսին զարգանալ»,- ասել է նա։
Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Associated Press գործակալությունը, վկայակոչելով Ֆեդորովին, հայտնել էր, որ Ուկրաինան ծրագրում է հարվածային անօդաչու թռչող սարքեր մշակել, այդ թվում՝ օդային թիրախների դեմ պայքարելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են