Իրավունք 15:37 17/01/2023 Հայաստան

Կուտոյանի մահվանից երեք տարի է անցել. «Չնայած դրամատիզմին՝ նա զարմանալիորեն պահպանում էր սառնասրտությունը»

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցրել է՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան երրորդ տարելիցն է։

Համբարձումյանը որոշ մանրամասներ է հրապարակել մահվան օրվա, ինչպես նաև դրան նախորդած մի քանի իրադարձությունների ժամանակ Կուտոյանի հետ համագործակցության մասին.

«ԳԵՈՐԳԻ ԿՈւՏՈՅԱՆ. մահվանից երեք տարի անց

Երեք տարի առաջ այս օրն ինձ զեկուցվեց, որ իր բնակարանում, նախնական տվյալներով,  ինքնասպան է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը։ Լուրը շոկային էր բոլորիս համար։
Օրվա ընթացքում ստացվող տվյալները ևս հաստատում էին առաջ քաշված նախնական վարկածը, որ նա ինքնասպանություն է գործել։

Փաստն առնվազն զարմանքի տեղիք էր տալիս՝ նման քայլի գնացել էր մի մարդ, ով, իմ տպավորությամբ, ուներ կամային հատկանիշներ, ծառայությունից ազատվելուց հետո էլ ապրում էր նորմալ, հարթ կյանքով, նույնիսկ ընդունվել ու ուսումը շարունակում էր Անգլիայում։


Ես Գեորգի Կուտոյանին ճանաչել էի մինչև ԱԱԾ-ում նրա ծառայության անցնելը։ Մեր հարաբերություններն ավելի ակտիվացան, խորացան, երբ ես գլխավորում էի «Սասնա ծռերի» դեպքով հարուցված քրեական գործով ստեղծված քննչական խումբը, իսկ նա ղեկավարում էր համակարգը։ 

Առաջիկայում մեր հրապարակելիք գրքում անդրադարձել եմ Կուտոյանի հետ իմ համատեղ աշխատանքային գործունեությանը, որից, ի հիշատակ  իմ նախկին գործընկերոջ, ներկայացնում եմ հատված.

***
ԱԱԾ տնօրենի պաշտոնում գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանին 2016 թվականի փետրվարին փոխարինեց Գեորգի Կուտոյանը: Այդ նույն ժամանակահատվածում ես արդեն զբաղեցնում էին քննչական վարչության պետի  առաջին տեղակալի պաշտոնը, իսկ պետը 2009 թվականից գնդապետ Մնացական Մարուքյանն էր, ում առաջարկով 2010 թվականին նշանակվել էի տեղակալ։

Դեռևս չէր ավարտվել իմ վարույթում քննվող  «Նորքի զինված խմբի» գործով նախաքննությունը և գործը չէր ուղարկվել դատարան, երբ 2016թ. հուլիսի 17-ին տեղի ունեցավ «Սասնա ծռերի» խմբի հարձակումը ոստիկանության պարեկային ծառայության գնդի զորամասի տարածքի վրա։
ԱԱԾ-ն արդեն ղեկավարում էր Գեորգի Կուտոյանը: Նրա նախաձեռնությամբ այդ գործի քննությունը ևս հանձնարարվեց ինձ։ 17 օր շարունակ քսանչորսժամյա ռեժիմով գտնվելով աշխատավայրում` իմ ղեկավարած քննչական խումբն օպերատիվ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում էր բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման և խմբի վնասազերծման համար։

Այս դեպքում ևս քննության նախնական տվյալները վկայում էին, որ խմբի անդամներն իրենց առջև խնդիր էին դրել զինված գործողություններով հասնել իշխանափոխության։ Էական էր այն փաստը, որ խմբում ընդգրկված մարդկանց համախմբել էր այդ կերպ երկրում փոփոխությունների հասնելու գաղափարը, նրանցից շատերը ևս Արցախյան  ազատամարտի մասնակիցներ էին։

Ձևավորված օպերատիվ շտաբը ղեկավարում էր ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, այնտեղ մշտապես գտնվում էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մեր ու ոստիկանության առանցքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Ես չեմ կարող ասել, ի պաշտոնե տեղեկացված չեմ եղել` արդյո՞ք Կուտոյանին նախապես զեկուցվել էր հարձակման իրական վտանգի մասին, թե՞ ոչ, այսինքն՝ հնարավո՞ր էր արդյոք «Նորքի զինված խմբի» օրինակով կանխել այդ հարձակումը, սակայն ազնվորեն պետք է նշեմ, որ  զարմացած էի, թե ինչպե՛ս է ոչ բավարար փորձառություն ունեցող երիտասարդ ղեկավարը կարողանում մեծ նվիրվածությամբ ու սառնասրտությամբ 17 օրերի ընթացքում կառավարել օպերատիվ շտաբի աշխատանքները։ Նույնիսկ ամենալարված իրավիճակներում Կուտոյանը կարողանում էր  տիրապետել  իրեն, թույլ չտալ, որ շտաբում խուճապ սկսվի և  սխալներ լինեն։ Զորամասը գրոհելու և ուժային եղանակով խմբին վնասազերծելու առաջարկը մերժվել էր հանրապետության ղեկավարության և անձամբ Կուտոյանի կողմից: Նրա ջանքերի, ճիշտ բանակցություններ վարելու շնորհիվ խմբի անդամների նկատմամբ ուժային գրոհ այդպես էլ չիրականացվեց, նրանց թվում նույնիսկ մեկ զոհ չեղավ։ Բացի այդ՝ հնարավոր դարձավ կանխել մեծաթիվ քաղաքացիների ճեղքումը և մուտքը զորամասի տարածք, որին ձգտում էին հասնել ներսում գտնվողները, քանի որ նախատեսված էր դրանից հետո դուրս գալ զորամասի տարածքից և հասնել  իշխանափոխության իրենց նպատակին։ Ճեղքումը կանխելու հարցում մեծ էր նաև ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի դերակատարությունը, ում ջանքերի, ճիշտ ղեկավարման շնորհիվ ոչ միայն կանխվեց ճեղքումը, այլև կորուստներ չեղան անօրինական գործողություններին մասնակցած քաղաքացիական անձանց շրջանում։ Զորամասի տարածքում գտնվող «Սասնա ծռերի» խմբի բոլոր անդամները հուլիսի 31-ին հանձնվեցին, ձերբակալվեցին մեր քննչական խմբի կողմից, որից հետո նախաքննությունը շարունակելու համար քրեական գործի վարույթը փոխանցվեց ՀՔԾ:

2016 թվականի օգոստոսին ես նշանակվեցի քննչական վարչության պետ: Այդ որոշման համար, կարծում եմ, էական նշանակություն ունեցավ «Սասնա ծռերի» գործի ընթացքում Կուտոյանի հետ մեր համատեղ աշխատանքը, քանի որ շրջանառվող հավաստի տվյալներով այդ պաշտոնում նշանակվելու էր դրսից անձ, իսկ ես տեղափոխվելու էի օպերատիվ ստորաբաժանում, ինչպես որ նախատեսված էր, բայց, ինչպես գիտեք, ոչինչ հնարավոր չէ հաստատապես կանխատեսել, ազդել իրադարձությունների զարգացման վրա, բացի այդ՝  հրամանները չեն քննարկվում, այլ կատարվում են։

Գեորգի Կուտոյանը կիրթ, զարգացած, ազնիվ անձնավորություն էր: Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում նա դառնալու էր ԱԱԾ լավագույն ղեկավարներից մեկը, քանի որ խորությամբ սկսել էր գիտակցել բոլոր այն խնդիրները, որոնք իրականում առկա են ծառայության ներսում, արմատական փոփոխություններ էր նախապատրաստում կատարել և բարձրացնելու էր աշխատանքի մակարդակը, ծառայության հեղինակությունը։ Նա մտածող, ժամանակակից ղեկավար էր, նորարար, իմ տպավորությամբ բացարձակապես չկոռումպացված մարդ։ Ցավոք, Կուտոյանի պաշտոնավարման շրջանում երկրում տեղի ունեցած լրջագույն  իրադարձությունները՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմ,  «Սասնա ծռերի» դեպք, այնուհետև «թավշյա» հեղափոխություն, թույլ չտվեցին նրան պաշտոնավարել հանգիստ պայմաններում և իրականցնել իր ծրագրերը։ Դրա հետ մեկտեղ իմ մեջ ամրապնդվեց համոզմունքը, որ չի կարելի ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել բավարար փորձառություն չունեցող, համակարգին ներսից անծանոթ մարդուն, որքան էլ նա օժտված լինի դրական և ուժեղ հատկանիշներով։ Որոշ ժամանակ այդ անձը պետք է ծառայություն անցած լինի զինվորական համակարգում, ցանկալի է՝ հատուկ ծառայությունում, ունենա օպերատիվ մտածողություն, ռիսկերը ճիշտ հաշվարկելու և գնահատելու ունակություն, այլապես ձախողվելու է։  Առնվազն մեկ-երկու տարի է պետք համակարգին տիրապետելու, աշխատանքի նրբություններն իմանալու համար, իսկ այդ ժամկետում տեղի ունեցած բացթողումները կարող են հանգեցնել վատ, անդառնալի հետևանքների, հատկապես, երբ երկիրը գտնվում է  ներքաղաքական ու արտաքին խիստ լարված իրավիճակում, ինչին, ցավոք, ականատես եղանք։
Գեորգի Կուտոյանի տնօրեն նշանակվելուց կարճ ժամանակ անց համակարգից հեռացավ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-լեյտանանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, ինչն, ըստ իս, էականորեն թուլացրեց ծառայության գործունեությունը հատկապես սահմանադրական կարգի պահպանության ուղղությամբ։

2016 թվականի սեպտեմբերի 13-ին վարչապետի պաշտոնում նշանակվեց Կարեն Կարապետյանը, ինչը որոշակի նոր լիցք հաղորդեց հասարակական-քաղաքական զարգացումներին, հանրության մոտ ապագայի և դրական փոփոխությունների  հույս առաջացավ:

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունում կրկին հաղթանակ արձանագրեց Հանրապետական կուսակցությունը, իսկ 2018թ. ապրիլի 17-ին վարչապետի պաշտոնում ընտրվեց Սերժ Սարգսյանը: Մինչ այդ, 2018 թվականի ապրիլի 13-ից, արդեն սկիզբ էր առել «թավշյա» հեղափոխությունը։ Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակվելն ավելի բորբոքեց, խթանեց  շարժումը և դարձավ անկասելի: Մարդկանց հատկապես հիասթափեցնում էր այն փաստը, որ երրորդ նախագահը խախտել էր իր իսկ խոստումը և կրկին ստանձնում էր երկրի ղեկավարի պաշտոնը: Արդյունքում, ապրիլի 23-ին, նա հրաժարական տվեց, իսկ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց  վարչապետ։

Մեր քննչական դեպարտամենտը ներգրավված չի եղել «թավշյա» հեղափոխությանն առնչվող քրեական գործի քննությանը, սակայն ԱԱԾ մյուս ստորաբաժանումների գործընկերների հետ օրեր շարունակ գտնվել ենք  աշխատավայրում, հետևել իրադարձությունների զարգացմանը։
Չնայած իրավիճակի լարվածությանը, նույնիսկ կասեի՝ դրամատիզմին՝ Գեորգի Կուտոյանը զարմանալիորեն պահպանում էր սառնասրտությունը...(շարունակելի)»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
20:05
ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում
Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը նախնական վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում ՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։ RIA...
Աղբյուր` Panorama.am
19:57
Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններն անվանել է բազմաբևեռ աշխարհ կառուցելու ազդակ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ռուբեն Վարդանյանի ադրբեջանական բանտում կրած զրկանքներին և 422 հատորանոց գործին անդրադարձել է BBC-ին
Ռուբեն Վարդանյանի  ադրբեջանական բանտում կրած զրկանքներին  անդրադարձել է  BBC-ին։ Ադրբեջանական բանտում ապօրինաբար պահվող...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են պահպանել առևտրատնտեսական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:25
Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները որոշել են շարունակել պետական...
Աղբյուր` Panorama.am
19:14
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում աշխատակիցը հայտնաբերել է դատապարտյալի դի
   Այսօր՝ հունվարի 17-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԺ-ում ՔՊ-ն նիստ է անցկացրել
Հունվարի 17-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ։ Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:50
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
Հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նա...
Աղբյուր` Panorama.am
18:38
Էդգար Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդգար Արմենի Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով...
Աղբյուր` Panorama.am
18:24
1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր ներկայացվել է Կառավարություն
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը գրում է․ «1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր՝ 2025...
Աղբյուր` Panorama.am
18:11
Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի
ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը գրում է․ «Հարգելի գործընկերներ, քանի որ   Երևանի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
17:56
Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար. Վարդան Օսկանյան
«Ադրբեջանն այսօր կրկին ցուցադրում է իր արհամարհանքը արդարադատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ կազմակերպելով...
Աղբյուր` Panorama.am
17:49
Հայաստանի շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։ Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը զարգանում է...
Աղբյուր` Panorama.am
17:45
Լույս աշխարհ է եկել Արթուր Վանեցյանի թոռնիկը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել։ Երեխային անվանակոչել են Վանեցյանի կնոջ՝ Նոնայի պատվին։ Նորաթուխ տատիկն ինսթագրամի իր էջի...
Աղբյուր` Panorama.am
17:38
HRW. Ադրբեջանը նշանակալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ
Հունվարի 16-ին Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականին աշխարհում մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
17:31
Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում. Հրանտ Բագրատյան
«Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում»,-կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի...
Աղբյուր` Panorama.am
17:27
HRW. Հայաստանում քաղաքական գործիչները շարունակում են հայցեր ներկայացնել լրագրողների և լրատվամիջոցների դեմ
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է՝ Հայաստանում քաղաքական գործիչներն ու մասնավոր բիզեսը շարունակում են զրպարտության...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը
Հունվարի 21-ին  կկայանա ավագանու արտահերթ նիստ, որը նախաձեռնել է «Մայր Հայաստան» խմբակցությունը, կքննարկվի տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
16:58
ՊԵԿ. Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար
Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}