Հանրային համաձայնության հիմք է ստեղծվում, որպեսզի ստորագրվի այդ չարաաբստիկ փաստաթուղթը. Սողոմոնյան
Ադրբեջանն ուզում է Հայաստանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր՝ Արցախը դիտարկելով Ադրբեջանի կազմում։ Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «Ինչպես Հայաստանն արձագանքեց Ալիևին» խորագրով քննարկմանն ասաց ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը։
Ըստ նրա՝ Հայաստանի արտաքին քաղաքական ռազմավարությունը կոչվում է կցորդման կամ ենթադաշնակցման, ստորադաշնակցման քաղաքականություն։
«Սովորաբար մեծ պետության կողմից էքզիստենցիալ սպառնալիքին թույլ կամ փոքր պետությունը պատասխանում է երկու տիպի ռազմավարությամբ՝ բալանսավորմամբ և ենթադաշնակցմամբ։ Առաջ Թուրքիայի էքզիստենցիալ սպառնալիքին Հայաստանը որպես կանոն պատասխանում էր Ռուսաստանի ենթադաշնակցմամբ։ Այս պահին փոխվում է ուղղությունը, բայց ոչ թե ենթադաշնակցումից անցում է կատարում բաանսավորմանը, այլ տեսնում ենք, որ հենց սպառնացողի ենթադաշնակցման ռազմավարությունն է առաջ տարվում։
Ալիևի պահանջներին, նրա հնչեցրած սպառնալիքներին ի պատասխան ՀՀ իշխանությունների կողմից տարվող կոմունիկացիան վկայում են հենց այդ քաղաքական ռազմավարության մասին»,- ասաց նա։
Մենուա Սողոմոնյանը նշեց, որ Ադրբեջանն ուզում է Հայաստանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր՝ Արցախը դիտարկելով Ադրբեջանի կազմում։
«Իհարկե նա հանդես է գալիս նաև մաքսիմալիստական բնույթի պահանջներով. առաջինը՝ «էքստերիտորիալ սկզբունքով միջանցք», երկրորդ՝ Հայաստանի սահմանադրաիրավական հիմքերի փոփոխություն, երրորդ՝ Հայաստանի ապառազմականացում», - ընդգծեց նա։մ
Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ Ադրբեջանն իր այս պահանջներն իրենց հանրությանն ու աշխարհին կոմունիկացնում է, օրինակ, տարբեր տեսակի քարտեզների տեսքով, որտեղ երևում է Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքի և Տավուշի արևելքը ադրբեջանական պետության մեջ։
«Այսինքն՝ նրանք ձգտում են այս ամենին, բայց ինչն է կարևոր, որ այս մաքսիմալիզմը սպառնալիքի տեսքով կարողանում են առաջ տանել իրենց հիմնական ծրագրին հասնելու համար, այն է՝ Արցախը ներառել Ադրբեջանի կազմում»,- ասաց ԵՊՀ դասախոսը։
Ըստ նրա՝ նրանք այս ամենին փորձում են հասնել նաև տակտիկական քայլերով, օրինակ, Լաչինի միջանցքում անցակետեր տեղայակայել, հանքային արդյունաբերության մեջ Ադրբեջանին տալ մոնիտորինգի և վերահսկողության հնարավորություններ, որոնց իրացումը ի վերջո տանելու է այն հանգրվանին, որ Հայաստանը ստորագրի այդ փաստաթուղթը։
«Հիմա երբ նայում ենք Փաշինյանի և Ալիևի համատեղ ասուլիսը (խմբ.՝ նկատի ունի նույն օրը Հայաստանում և Ադրբեջամոմ տեղի ունեցած նրանց ասուլիսները), Փաշինյանը հմտորեն կոմինիկացնում է այդ պահանջները։ Սա նաև գլոբալ մրցակցության մի ճակատամարտ է, որի էությունը հետևյալն է՝ Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ Հանրային համաձայնության հիմք է ստեղծվում, որպեսզի ստորագրվի այդ չարաաբստիկ փաստաթուղթը՝ խաղաղության համաձայնագիրը, որտեղ Արցախը կդիտարկվի Ադրբեջանի կազմում»,- նշեց Մենուա Սողոմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին