Թուրքական պետություններն առանց թաքցնելու դեմարշ են սկսել Արցախի պետնախարարի դեմ. Նաիրա Կարապետյան
«Այն, ինչ կատարվում է Արցախում, ուղիղ ազդեցություն է ունենալու նաև ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ մեր երկրի ապագայի վրա»,- այս մասին այսօր Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «Ինչպես Հայաստանն արձագանքեց Ալիևին» խորագրով քննարկմանն ասաց«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը։
Նրա խոսքով՝ թուրքական պետություններն առաջին իսկ օրվանից առանց թաքցնելու դեմարշ են սկսել Արցախի պետնախարարի դեմ, նրան անվանում են ռուսական դրածո՝ պահանջելով Ռուբեն Վարդանյանի հեռացումը։ «Այդ պահանջին շարունակականությունն ապահովելու ցանկացած քայլ դավաճանություն է», - ընդգծեց նա։
Հիշեցնելով Արցախի ԱԺ նախագահի այն հայտարարությունը, թե արտահերթ ընտրությունների դեպքում կմասնակցի ԱՀ նախագահական ընտրություններին, Նաիրա Կարապետյանն ասաց, որ նա նախագահ Արայիկ Հարությունյանի կուսակցության ներկայացուցիչն է և արտահայտում է նրա ղեկավարած կուսակցության դիրքորոշումը, ուստի կարելի է ենթադրել, որ Արայիկ Հարությունյան-Ռուբեն Վարդանյան հակամարտությունը եկել հասել է իր կիզակետին։
Նա նշեց, որ եթե Արցախի նախագահը հրաժարական տար և ԱԺ-ն ցրվեր, բնականաբար, Ադրբեջանն անելու էր ամեն ինչ, որ միջամտեր և ընտրությունների օրը երկրում կոլապս ստեղծեր։
«Ռուբեն Վարդանյանին համարում եմ պաշարված պետությունում մի մարդ, ով իր վրա վերցրել է պարտականություն և պատասխանատվություն և ի լուր աշխարհի հայտարարում է, որ կայացրել են դժվար որոշում, բայց մնալու են Արցախում և ապրելու են այնտեղ։ Բնականաբար, դա խանգարում է թուրքական մեծ օրակարգին։ Բացի այդ, կարծում եմ, որ նրա անունը ռուսական ուժերի հետ կապելը ևս մեծ օրակարգի մի մաս է, որ կարողանան ազատվել նրանից և իրականացնեն այն, ինչ ցանկանում են»,- ընդգծեց Նաիրա Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սոս Հակոբյան. Լաչինի միջանցքը հեշտ չի բացվելու
- Շաքե Իսայան. Պաշտոնական Երևանը չունի՞ ասելիք, համամի՞տ է Ալիևի հնչեցրած պահանջներին
- Հանրային համաձայնության հիմք է ստեղծվում, որպեսզի ստորագրվի այդ չարաաբստիկ փաստաթուղթը. Սողոմոնյան
- Տիգրան Քոչարյան. Ալիևը սպառնում է, հոխորտում է, այստեղից արձագանքում են, մենք գնում ենք խաղաղության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան